«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
11 - Agree
-
1 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի
N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովության չափերը բարձրացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանված ամսական դրամական ապահովության չափերը բավականին ցածր են՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ապագա սպաների մասին, որոնց ուսումնառության պատշաճ կազմակերպման, արժանապատիվ կեցության ապահովման հանգամանքը էական նշանակություն ունի սպայի կերպարի ձևավորման, զինվորական ծառայության ընտրության նկատմամբ վստահության և գրավչության գործընթացի համար: Ներկայումս կուրսանտների համար գործող դրամական ապահովության ցածր չափերն իրենց ազդեցությունն են թողնում նաև 17-18 տարեկան պատանիների կողմից կադրային զինվորական ծառայության ընտրության որոշման վրա, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ օրինակ՝ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների վարձատրությունը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Բացի այդ, Կառավարության ծրագրային քաղաքականությունն ուղղված է ռազմական կրթության որակի, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը, զինծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների ծավալների ավելացմանը, որի դրսևորումներից էր նաև ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և ՀՀ զինված ուժերում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպաների համար 2022 թվականին օրենքով սահմանված բնակարանային ապահովության նոր իրավունքը: Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը ևս նախատեսել ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների վարձատրության չափով՝ ամսական դրամական ապահովության հաշվարկում պահպանելով նաև առաջադիմության համար սահմանված բաղադրատարրը, միաժամանակ գործող 10.000 դրամ չափը սահմանելով 50.000 դրամ: Նախատեսվում է առաջարկվող ամսական դրամական ապահովությունը կիրառել 2023թ. սեպտեմբերի 1-ից:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովության չափը սահմանել օրենքով սահմանված ամսական նվազագույն աշխատավարձի չափով և առաջադիմության համար՝ 50 000 դրամ չափով:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում հանգեցնում է լրացուցիչ միջոցների անհրաժեշտության, հաշվի առնելով 2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների, ինչպես նաև յուրաքանչյուր տարվա համար ՀՀ կառավարության որոշմամբ ռուհ-երի ընդունելությանը հատկացվող տեղերի քանակը, տարեկան կտրվածքով լրացուցիչ միջոցների չափը կարող է կազմել մինչև 2,463,877.50 հազ. դրամ, որն իրականացվելու է պետական բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին, 6-րդ ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, ռազմական կրթության և գիտության զարգացման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ուղղությամբ ծրագրերի իրականացման ապահովման հետ:
-
Discussed
02.05.2023 - 18.05.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 2065
Print