«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
11 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -------------- 2023թ. N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1085-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի «Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանգիր չկնքած զինծառայողների), ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1085-Ն որոշման 2-րդ հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների ամսական դրամական ապահովությունը սահմանվում է օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով և սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված պայմանն ապահովելու դեպքում առաջադիմության համար՝ 50. 000 դրամ չափով:».
2) 4-րդ կետի աղյուսակի երրորդ սյունակում «10 000» թիվը փոխարինել «50 000» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023թ.
Երևան
-
Discussed
02.05.2023 - 18.05.2023
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 2067
Print