<<ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
-
3 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Անհրաժեշտությունը
<<Սահմանապահ զորքերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել <<Սահմանապահ զորքերի մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը: Բացի այդ, համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 10-ի <<Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստատելու մասին>> N 245-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 52-րդ կետի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակը Նախագիծը պետք է ներկայացնի ՀՀ կառավարություն:
Ներկա իրավիճակը
Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը:
Նպատակը և ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է, որ սահմանապահ զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակի ու պաշտոնից ազատի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առաջարկությամբ:
Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ գործող Սահմանադրության պահանջներին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
-
Discussed
21.11.2017 - 06.12.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 11997
Print