Հիշել նախագիծը

<<ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>

ՏԵՂԵԿԱՆՔՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

 

Անհրաժեշտությունը

 

<<Սահմանապահ զորքերի մասին>> Հայաս­տանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաս­տանի Հան­րապետության Սահմա­նադրության փոփոխություններով, ինչի արդյուն­քում անհրա­ժեշ­տություն է առա­ջա­ցել <<Սահմանապահ զորքերի մասին>> ՀՀ օրեն­քի (այսու­հետ՝ Օրենք) որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը: Բա­ցի այդ, համաձայն ՀՀ կառա­վա­րու­թյան 2016 թվա­կանի մարտի 10-ի <<Հա­յաս­տա­նի Հանրապետության Սահմա­նադրության փո­փո­խու­թյունների՝ օրենքով կար­գա­վոր­ման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթ­ների հիման վրա ըն­դունման, փո­փոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը հաստա­տելու մա­սին>>        N 245-Ա որոշմամբ հաստատ­ված հավելվածի 52-րդ կետի՝ ՀՀ ազ­գային անվտան­գու­թյան ծառայությունը մինչև 2017 թվականի դեկտեմ­բերի 1-ին տասնօրյակը Նա­խա­գիծը պետք է ներ­կա­յացնի ՀՀ կառավարություն:

 

Ներկա իրավիճակը

 

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սահմանապահ զորքերի ան­միջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը:

 

Նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծով առաջարկվում է, որ սահմանապահ զորքերի հրամանատարին պաշ­տոնի նշանակի ու պաշտոնից ազատի ՀՀ նախագահը՝ ՀՀ վարչապետի առա­ջարկությամբ:

Նախագծի ընդունմամբ Օրենքի՝ վերը նշված դրույթները կհամապատասխա­նեց­վեն ՀՀ գոր­ծող Սահմա­նադրության պահանջներին:

 

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    21.11.2017 - 06.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11991

Տպել