<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
-
3 - Agree
-
1 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>
Հոդված 1. <<Ազգային անվտանգության մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասից <<Հայաստանի Հանրապետության Նախագահը,>> բառերը հանել,
2) 2-րդ մասում <<Նախագահը>> բառը փոխարինել <<վարչապետը>> բառով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) <<ա>> կետում <<Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ու նրանց>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին, ինչպես նաև վերջինիս>> բառերով,
2) <<ժէ>> կետում <<Նախագահին>> բառը փոխարինել <<նախագահին, վարչապետին>> բառերով:
Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում <<Հայաստանի Հանրապետության Նախագահը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու վարչապետը>> բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ և 6-րդ գլուխներն ուժի մեջ մտնելու օրվանից:
-
Discussed
21.11.2017 - 06.12.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 11779
Print