Under development
«Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ ճշտված ֆինանսական հաշվետվության մասին որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ««ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
|
|
1. |
Իրավական ակտի անհրաժեշտությունը |
««Թամարա ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրն ավարտված համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից, հիմք ընդունելով «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի շարունակական մոնիթորինգի արդյունքների բազմաթիվ քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունները: |
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
«Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) մշակվել է 2009 թվականին ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների կողմից: 2009-2015 թվականների ընթացքում պայմանագրեր են կնքվել ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 21 տնտեսավարողների հետ, հիմնվել է 63 հա այգի: Պայմանագիր կնքած տնտեսավարողների «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ի կողմից ծրագրի դրույթներին համապատասխան տրամադրվել է ավելի քան 464.4 հազ. հատ հատապտուղների տնկիներ, 1640 տոննա գոմաղբ, 28260 հատ հենասյուներ և 6832 կգ մետաղալար, հիմնվել է հատապտղների տնկարան, որոնց համար կատարել է 217,338,199 դրամ: 2017 թվականի գարնանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ծրագրի շահառուներից 10-ի (35 հա) մոտ հիմնված այգիները տարբեր պատճառներով (սահմանային հրդեհներ, կրակոցներ, ոռոգման ջրի բացակայություն, ցրտահարություն, անբարեխիղճ շահառու և այլն) առկա չեն, ևս 3 շահառուների մոտ այգիների մշակության աշխատանքներն անբավարար կատարելու և խիստ ցրտերի պատճառով 6 հա այգուց պահպանվել է շուրջ 1 հեկտարը: Մնացած 8 շահառուի (22 հա) մոտ այգիները գտնվում են բավարար վիճակում։ «Էկոգլոբ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը տրամադրված տեղեկատվության՝ Ծրագրի շահառուների կողմից հիմնված 63 հեկտար այգիներից՝ որևէ այգի չի հավաստագրված, որպես օրգանական և հավաստագրման համապատասխան հայտերը մերժվել են կամ հավաստագրումը կասեցվել է տարբեր պատճառներով: Ընկերությունը 2009-2016 թվականներին օրգանական հավաստագրման համար «Էկոգլոբ» ՍՊԸ-ին վճարել է շուրջ 7.5 մլն. դրամ: «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ն 9 շահառուների կողմից պայմանագրային պարտավորությունների չկատարման համար հայցեր են ներկայացվել դատարան վնասի վերականգնման նպատակով։ Վերականգնված միջոցները ընկերությունը կնպատակաուղղի պարտաճանաչ շահառուներին աջակցելուն: Բացի վերը նշվածից Ծրագիրն ի սկզբանե կազմվել է որոշակի բացթողումներով, հաշվի չեն առնվել հատապտուղների մշակության առանձնահատկությունները (արտադրական բերքի ապահովման տարիքը) և բնակլիմայական տարբեր կատակլիզմների ազդեցությունները: Ծրագրի ավարտ պետք է դիտվի 60 հա այգիների հիմնումը և դրանցից 8-12 տոննա բերքի ստացումը, սակայն հաշվի չի առնվել, որ հատապտղատու այգիների վերականգնումը (վերատնկումը) պետք է իրականացվի հիմնումից 5-6 տարի հետո, քանի որ հատապտուղների բերքատվությունը և բերքի որակը խիստ ընկնում է: Հետևաբար, եթե հաշվի առնենք այս հանգամանքը, ապա Ծրագրի ավարտը տեսականորեն հնարավոր չէ ֆիքսել, իրականանալի չէ նաև այգիների օրգանական լինելու հանգամանքը: Ծրագրի շրջանակներում հիմնված այգիները, լավագույն օրինակ հանդիսացան ֆերմերային տնտեսությունների համար և հանրապետությունում ավելացան հատապտուղների՝ առանձնապես ազնվամորու այգետարածքները և արտադրության ծավալները: |
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
Որոշման նախագծի ընդունման արդյունքում ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
|
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
Որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջե կվերադարձվի 26,661,801 դրամ: |
|
7. |
Այլ տեղեկություններ |
Հանրային քննարկման նպատակով որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական՝ www.e-draft.am և ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական՝ www.minagro.am կայքերում: |
ՏԵՂԵԿԱՆՔ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
|
1. |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: |
|
2. |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
Նախագծի ընդունման կապակցությամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան: |
|
3. |
Այլ տեղեկություններ |
|
ՏԵՂԵԿԱՆՔ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
|
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: |
-
Discussed
20.11.2017 - 06.12.2017
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 8662
Print