Add to favourites

Under development

«Թամարա Ֆրութ» ՓԲԸ-ի կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ ճշտված ֆինանսական հաշվետվության մասին որոշման նախագիծ

 

                                                                                                                        ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____________ 2017 թվականի N ______-Ա

 

 

«ԹԱՄԱՐԱ ՖՐՈՒԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՕՐԳԱՆԻԿ ԱՅԳԻՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ

ԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

ՀՀ կառավարությունը որոշում է.

  1. «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 12-ի ««Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող օրգանիկ այգիների ստեղծման ծրագրին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 180-Ա որոշմամբ հավանության արժանացած ծրագիրն համարել ավարտված:
  2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել «Թամարա Ֆրութ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծրագրի իրականացման ընթացքում չօգտագործված 26,661,801 դրամ գումարի վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման 10-րդ օրը:

 

 

  • Discussed

    20.11.2017 - 06.12.2017

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8664

Print