««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
3 - Agree
-
8 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․
«4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարումն ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով:
Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում: »:
Հոդված 2․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1․Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2024 թվականի հունվարի 1-ից և տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած չկատարված պարտավորությունների վրա։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով։
2․Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած և՝ չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Օրենսգրքով սահմանված արգելանքի հանձնարարության տրման 3-օրյա ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-րդ օրվանից և չկատարված պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները։
-
Discussed
10.04.2023 - 25.04.2023
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2080
Print