Հասմիկ Դավթյան
18.04.2023
Այնպիսի տպավորություն է, որ պետությունը ստիպում է գույքդ հանձնես վարձակալության՝ անկախ քո կամքից, թե չէ կպատժվես գույքահարկի կրկնապատկմամբ։ Նույնը կիրառեք էն ամենի վրա, ինչից մեկից ավել ունենք։ Այ քեզ մոտեցում․․․
7 - Agree
141 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով.
«3. Անշարժ գույքի միևնույն հարկ վճարողին պատկանող Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված (բացառությամբ Կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ կիսակառույց շինությունների)՝ իրավունքների պետական գրանցում ստացած երկու և ավելի հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի հարկը բոլոր հարկման օբյեկտների համար հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարեկան դրույքաչափերի և 2,0 գործակցի արտադրյալով հաշվարկվող դրույքաչափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ անշարժ գույքի միևնույն հարկ վճարողին պատկանող Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված հարկման օբյեկտների (բացառությամբ Կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ կիսակառույց շինությունների) 50 տոկոս և ավելին տվյալ հարկային տարվա ընթացքում տրված և անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից գրանցված է վարձակալության իրավունքով վեց ամիս և ավելի ժամկետով։
Սույն մասով սահմանված անշարժ գույքի հարկի վերահաշվարկման կամ անշարժ գույքի հարկի ետ վերադարձման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի հարկ վճարողի կողմից հաշվառող մարմիններին ներկայացված՝ հարկային տարվա ընթացքում Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով սահմանված հարկման օբյեկտների (բացառությամբ Կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ կիսակառույց շինությունների) 50 տոկոսից ավելին տվյալ հարկային տարվա ընթացքում վեց ամիս և ավելի ժամկետով վարձակալության տրված լինելու մասին անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկատվությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Discussed
03.04.2023 - 18.04.2023
Type
Law
Area
Cadastre
Ministry
Committee of Cadastre
Views 3682
Print18.04.2023
Այնպիսի տպավորություն է, որ պետությունը ստիպում է գույքդ հանձնես վարձակալության՝ անկախ քո կամքից, թե չէ կպատժվես գույքահարկի կրկնապատկմամբ։ Նույնը կիրառեք էն ամենի վրա, ինչից մեկից ավել ունենք։ Այ քեզ մոտեցում․․․
17.04.2023
Նախագծում հստակ չէ, թե ինչպես է հաշվարկվելու գույքահարկը. 1. եթե գույքը տնօրինվում է համասեփականատիրության իրավունքով 2. եթե գույքը պիտանի չէ բնակության համար, հետևաբար չի կարող տրվել վարձակալության 3. եթե գույքը չի վարձակալվում, բայց պարապուրդի էլ մատնված չէ, օրինակ՝ բնակվում են սեփականատիրոջ ընտանիքի անդամները կամ բարեկամները 4. եթե գույքը բնակեցված չէ, բայց ծառայում է սեփականատիրոջ շահերին, օրինակ ծառայում է որպես ձեռնարկատիրության գործունեության համար նախատեսված տարածք։
17.04.2023
Իսկ օրինակ եթե չեմ ապրում իմ բնակարանում, բայց ձեռնարկատիրությամբ եմ զբաղվում, ի՞նչ է առաջարկում եք ինքս իմ հետ վարձակալության պայմանագիր կնքեմ։