Հասմիկ Դավթյան
18.04.2023
Այնպիսի տպավորություն է, որ պետությունը ստիպում է գույքդ հանձնես վարձակալության՝ անկախ քո կամքից, թե չէ կպատժվես գույքահարկի կրկնապատկմամբ։ Նույնը կիրառեք էն ամենի վրա, ինչից մեկից ավել ունենք։ Այ քեզ մոտեցում․․․
7 - Agree
141 - Disagree
Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը բխել է պարապուրդում գտնվող բնակարանները, բնակելի տները և այգետնակները վարձակալության շուկա ներգրավելու, վարձավճարների չափերի մեղմման, ինչպես նաև նշված գույքերը սահմանված կարգով վարձակալության տրամադրմանն ու վարձակալության պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցմանը։
Discussed
03.04.2023 - 18.04.2023
Type
Law
Area
Cadastre
Ministry
Committee of Cadastre
Views 3679
Print18.04.2023
Այնպիսի տպավորություն է, որ պետությունը ստիպում է գույքդ հանձնես վարձակալության՝ անկախ քո կամքից, թե չէ կպատժվես գույքահարկի կրկնապատկմամբ։ Նույնը կիրառեք էն ամենի վրա, ինչից մեկից ավել ունենք։ Այ քեզ մոտեցում․․․
17.04.2023
Նախագծում հստակ չէ, թե ինչպես է հաշվարկվելու գույքահարկը. 1. եթե գույքը տնօրինվում է համասեփականատիրության իրավունքով 2. եթե գույքը պիտանի չէ բնակության համար, հետևաբար չի կարող տրվել վարձակալության 3. եթե գույքը չի վարձակալվում, բայց պարապուրդի էլ մատնված չէ, օրինակ՝ բնակվում են սեփականատիրոջ ընտանիքի անդամները կամ բարեկամները 4. եթե գույքը բնակեցված չէ, բայց ծառայում է սեփականատիրոջ շահերին, օրինակ ծառայում է որպես ձեռնարկատիրության գործունեության համար նախատեսված տարածք։
17.04.2023
Իսկ օրինակ եթե չեմ ապրում իմ բնակարանում, բայց ձեռնարկատիրությամբ եմ զբաղվում, ի՞նչ է առաջարկում եք ինքս իմ հետ վարձակալության պայմանագիր կնքեմ։