Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

                                                                                                            ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի N     - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կարմիր, կապույտ, դեղին (նարնջագույն), լուսնասպիտակ առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկը հաստատելու մասին» N 2329-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի ողջ ցանկում «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով, «արտակարգ իրավիճակների» բառերը փոխարինել «ներքին գործերի» բառերով,

2) հավելվածի ցանկի 1-ին տողում «ոստիկանության,»  բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի,»  բառերը,

3) հավելվածի ցանկի 2-րդ տողում «կոմիտեի»  բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի»  բառերը,

4) հավելվածի ցանկի 9-րդ տողում  «ծառայության» բառից հետո լրացնել «, Անվտանգության խորհրդի անդամների, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերը,

5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի ցանկի 10-րդ տողը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

                  ՎԱՐՉԱՊԵՏ      

                  ՆՓԱՇԻՆՅԱՆ

ք Երևան

  • Discussed

    31.03.2023 - 16.04.2023

  • Type

    Decision

  • Area

    Security, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2896

Print

Suggestions

Լևոն Ղազարյան

01.04.2023

Անհասկանալի է, թե Անվտանգության խորհրդի անդամների ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի մեքենաները ինչու՞ պետք է կահավորվեն կապույտ և կարմիր փարոսիկներով (էտ ո՞ր գործառույթների կատարման համար է անհրաժեշտ նաև կարմիր փարոսիկը, դեռ մի տեղ կապույտը՝ ոչինչ)։ Առավել ևս նախագծի հիմնավորման մեջ խոսք անգամ չկա նշված կատեգորիայի տրանսպորտային միջոցների մասին։

See more