Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 Վերջին ժամանակներում բնակարանների վարձակալության բնագավառում առաջացած գնաճը զգալի դեպքերում անբարենպաստ հետևանքներ է առաջացրել ՀՀ քաղաքացիների համար: Մասնավորապես դա դրսևորվել է վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական աճով կամ վարձատուի միակողմանի կամահայտնությամբ վարձակալության իրավահարաբերությունները դադարեցնելու ցանկությամբ: Ընդ որում՝ բնակարանների վարձավճարի չափը շատ դեպքերում համադրելի չէ  քաղաքացիների ստացած միջին ամսական եկամուտի հետ:

Միաժամանակ, ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացված վարձակալական գործարքների վերլուծության տվյալների համաձայն՝ 2022 թվականի ընթացքում իրականացված բնակարանի վարձակալության գործարքների թիվը 2021 թվականի համեմատ աճել է 3.9%-ով, իսկ անհատական բնակելի տներինը՝ նվազել 26.4%-ով[1], ինչը խոսում է վարձակալության պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման խիստ ցածր ցուցանիշների մասին, ի տարբերություն փաստացի վարձակալության տրված բնակարանների քանակի:

 Նշվածի արդյունքում վարձակալների իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքների սահմանման անհրաժեշտություն է առաջացել՝ հատկապես հաշվի առնելով բնակելի տարածքով ապահովված լինելու հանգամանքի կենսական կարևորությունը, ինչպես նաև քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ կառուցակարգերի ներդրման կարիքը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է սահմանել բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ: Մասնավորապես՝ նախատեսվում է անորոշ ժամկետով կնքված բնակարանի վարձակալության պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար սահմանել նախնական ծանուցման վեցամսյա ժամկետ, իսկ բնակարանի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի վերանայման նվազագույն ժամկետ սահմանել մեկ տարին:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի որոշակիորեն զսպել վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձավճարի չափի պարբերական և անկայուն աճը, ինչպես նաև խթանել վարձակալության պայմանագրի կողմերի՝ վարձակալության պայմանագրերի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման օրենքով սահմանված կարգը պահպանելուն:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների նվազեցման կամ ավելացման մասին.

Նախագծի ընդունումը բյուջեում ծախսերի  և եկամուտների նվազեցման կամ ավելացման չի հանգեցնի:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

  Նախագիծը մշակվել է Փոխվարչապետի 17.03.2023 թվականի թիվ 02.1/60.2/9265-2023 հանձնարարականի հիման վրա և չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

[1] Հասանելի է հետևյալ հղումով՝ https://cadastre.am/storage/files/2022.pdf , էջ 50

 

  • Discussed

    29.03.2023 - 13.04.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil and commercial legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3562

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

29.03.2023

Կարծում եմ՝ ծայրահեղ միակողմանի իրավունքի սահմանափակում է։ Վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման 6-ամսյա ժամկետ սահմանելը անհարկի և անհավասարակշիռ կերպով սահմանափակում է վարձաատուի իրավունքները նաև հաշվի առնելով ժամանակակից կյանքի և շուկայի արագ փոփոխվող պայմանները։ Ծանուցման պարտադիր 2-ամսյա ժամկետը լիովին բավարար է վարձակալի համար նոր պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, իրավունքների հավասրակշռման համար նաև անհրաժեշտ է սահմանել վարձակալի կողմից վարձատուին ծանուցելու համարժեք ժամկետ, որպեսզի վարձատուն ևս ժամանակ ունենա նոր վարձակալ գտնել։

Hayk Hwvsepyan

29.03.2023

<<իսկ բնակարանի վարձակալության դեպքում՝ վեց ամիս առաջ» բառեր>> ոչնչով հիմնավորված չէ։ Օրենքում կա դրույթ <<Վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ>>: Թողեք կողմերը իրենք որոշեն։

See more