Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Agree
-
14 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Hwvsepyan 29.03.2023 17:45:36 | <<իսկ բնակարանի վարձակալության դեպքում՝ վեց ամիս առաջ» բառեր>> ոչնչով հիմնավորված չէ։ Օրենքում կա դրույթ <<Վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ>>: Թողեք կողմերը իրենք որոշեն։ | Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը: | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |
2 | Տիգրան Ստեփանյան 29.03.2023 18:06:06 | Կարծում եմ՝ ծայրահեղ միակողմանի իրավունքի սահմանափակում է։ Վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման 6-ամսյա ժամկետ սահմանելը անհարկի և անհավասարակշիռ կերպով սահմանափակում է վարձաատուի իրավունքները նաև հաշվի առնելով ժամանակակից կյանքի և շուկայի արագ փոփոխվող պայմանները։ Ծանուցման պարտադիր 2-ամսյա ժամկետը լիովին բավարար է վարձակալի համար նոր պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, իրավունքների հավասրակշռման համար նաև անհրաժեշտ է սահմանել վարձակալի կողմից վարձատուին ծանուցելու համարժեք ժամկետ, որպեսզի վարձատուն ևս ժամանակ ունենա նոր վարձակալ գտնել։ | Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը: | Նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն: |