Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
6 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-527-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի օրենքների ընդունմամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերոնշյալ օրենքներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում հաշմանդամությանն առնչվող ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի եզրույթներին։
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը և այլն։
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ եթե անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող, որոշվում է նրա ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Ընդ որում, ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող:
Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա: Այսինքն, 2023 թվականին վերափորձաքննություններն անցկացվելու են նախկին օրենսդրության համաձայն և սահմանվելու են հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։
2. Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝
- «առաջին խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․
- որոշման մեջ և հավելվածներում բոլոր ձևակերպումները համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծով Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
29.03.2023 - 14.04.2023
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2704
Print