Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

 ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-527-Ն և  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի օրենքների ընդունմամբ։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերոնշյալ օրենքներով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում հաշմանդամությանն առնչվող ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի եզրույթներին։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու, նրան բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու կարգը և այլն։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ եթե անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքներով անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող, որոշվում է նրա  ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը:  Ընդ որում, ֆունկցիոնալության սահմանափակման միջին կամ ծանր կամ խորը աստիճան սահմանելու դեպքում անձը ճանաչվում է հաշմանդամություն ունեցող:

Բացի այդ, «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն որոշման դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա: Այսինքն, 2023 թվականին վերափորձաքննություններն անցկացվելու են նախկին օրենսդրության համաձայն և սահմանվելու են հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ։ 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։ Մասնավորապես,  նախագծով առաջարկվում է՝

  • «առաջին խմբի հաշմանդամի» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի» բառերով․
  • որոշման մեջ և հավելվածներում բոլոր ձևակերպումները համապատասխանեցնել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով Կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

5. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    29.03.2023 - 14.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2705

Տպել