Add to favourites

Under development

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2 Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով՝ «12.1) անկախ կյանքի կենտրոն՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը մատուցում է անկախ կյանքի ծառայություններ,»։

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերին»  բառերը  փոխարինել «ծրագրին» բառով։

Հոդված 4 Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`

  • բ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
  • ե ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
  • գ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «գ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծառայություններ տրամադրելու կարգերը՝ ըստ անհրաժեշտության,»։

Հոդված 5 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի`

  • 2-րդ կետում «և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը և» բառերով,
  • 5-րդ կետում հանել «ցուցումների» բառը և «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերը․

Հոդված 6 Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7 Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8 Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «և տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառերով։

Հոդված 9 Օրենքի 17-րդ հոդվածի՝

  • 2-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։
  • 4-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ է մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով։
  • 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Վերակառուցման ժամանակացույցը և պայմանները հաստատում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտի պետական լիազոր մարմինը՝  քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համատեղ։»։

Հոդված 10 Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում և 7-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։

Հոդված 11 Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասում հանել «ստեղծման և» բառերը։

Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ մասով՝ «3.2. Անկախ կյանքի ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցվել նաև «Սոցիալական աջակցության մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ պատվիրակման միջոցով։»։

Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի 3.1-ին մասում «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ժամանակացույցը և պայմանները հաստատելու մասին հրամանի նախագիծն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

     Հոդված 1.  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով՝ « 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակներում հաշմանդամության գնահատման  առանձնահատկությունները սահմանում է կառավարությունը։»։

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝

  • 2-րդ կետում «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտի)» բառերը, իսկ «ձևը» բառից հետո լրացնել «(ձևերը)» բառը,
  • 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
  • 1-ին կետից հանել «և սպասարկման» բառերը,
  • 7-րդ կետում «անձի ֆունկցիոնալությունը գնահատող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված» բառերով։

           Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «միջոցով,» բառից հետո լրացնել «՝ էլեկտրոնային գործ հարուցելու հիման վրա» բառերը:

           Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում վերջին «վրա» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ անձի հաշմանդամության գնահատման  առանձնահատկությունների սահմանումը» բառերը։

Հոդված 6 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հոդված 7 Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասում նշված առանձնահատկությունները սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 

Հոդված 1  Հայաստանի Հանրապետության  2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ 185 հողային օրենսգրքի՝

  • 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «զոհված և հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով,
  • 66-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով․

 «13) հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերի ապահովման նպատակով շինությունների կառուցման և վերակառուցման համար։»,

  • 68-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին «կայքէջում» բառից հետո լրացնել «նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եղանակով,» բառերը:

Հոդված 2 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Discussed

    23.03.2023 - 10.04.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2555

Print