В стадии разработки
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
1 - За
-
4 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2․ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով՝ «12.1) անկախ կյանքի կենտրոն՝ պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը մատուցում է անկախ կյանքի ծառայություններ,»։
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերին» բառերը փոխարինել «ծրագրին» բառով։
Հոդված 4․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի`
- բ․ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
- ե․ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
- գ․ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «գ․ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ուղղված ծառայություններ տրամադրելու կարգերը՝ ըստ անհրաժեշտության,»։
Հոդված 5․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի`
- 2-րդ կետում «և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը և» բառերով,
- 5-րդ կետում հանել «ցուցումների» բառը և «ուղեցույցներ» բառից հետո լրացնել «՝ ըստ անհրաժեշտության» բառերը․
Հոդված 6․ Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7․ Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 8․ Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «և տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառերով։
Հոդված 9․ Օրենքի 17-րդ հոդվածի՝
- 2-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։
- 4-րդ մասում «սույն օրենքն ուժի մեջ է մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում,» բառերը փոխարինել «փուլային կարգով» բառերով։
- 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝ «Վերակառուցման ժամանակացույցը և պայմանները հաստատում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտի պետական լիազոր մարմինը՝ քաղաքաշինության բնագավառի պետական լիազոր մարմնի հետ համատեղ։»։
Հոդված 10․ Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետերում և 7-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։
Հոդված 11․ Օրենքի 21-րդ հոդվածի 3.1-ին մասում հանել «ստեղծման և» բառերը։
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ մասով՝ «3.2. Անկախ կյանքի ծառայությունները, բացի անկախ կյանքի կենտրոնից, կարող են մատուցվել նաև «Սոցիալական աջակցության մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հավաստագրված կազմակերպությունների կողմից՝ պատվիրակման միջոցով։»։
Հոդված 13. Օրենքի 23-րդ հոդվածի 3.1-ին մասում «փետրվարի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերը:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ժամանակացույցը և պայմանները հաստատելու մասին հրամանի նախագիծն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով» բառերը։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մասով՝ « 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները սահմանում է կառավարությունը։»։
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 2-րդ կետում «որոշման» բառից հետո լրացնել «(վարչական ակտի)» բառերը, իսկ «ձևը» բառից հետո լրացնել «(ձևերը)» բառը,
- 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
- 1-ին կետից հանել «և սպասարկման» բառերը,
- 7-րդ կետում «անձի ֆունկցիոնալությունը գնահատող» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված» բառերով։
Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «միջոցով,» բառից հետո լրացնել «՝ էլեկտրոնային գործ հարուցելու հիման վրա» բառերը:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում վերջին «վրա» բառից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ մինչև սույն օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ անձի հաշմանդամության գնահատման առանձնահատկությունների սահմանումը» բառերը։
Հոդված 6․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հոդված 7․ Օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասում նշված առանձնահատկությունները սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1․ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ 185 հողային օրենսգրքի՝
- 64-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «զոհված և հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով,
- 66-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով․
«13) հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերի ապահովման նպատակով շինությունների կառուցման և վերակառուցման համար։»,
- 68-րդ հոդվածի 2-րդ մասի վերջին «կայքէջում» բառից հետո լրացնել «նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եղանակով,» բառերը:
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
23.03.2023 - 10.04.2023
-
Тип
Закон
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 2558
Принт