«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հինման ծրագիրը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ
-
3 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ
ՀԻՄՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում բուծվող տավարի և ոչխարի տոհմային արժեքի բարձրացման, մսի և կաթի արտադրության ծավալների ավելացման նպատակով.
- Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում տավարի հոլշտին ցեղի տոհմաբուծարանի հիմնման ծրագիրը»՝ համաձայն N 1 հավելվածի,
- «Հայաստանի Հանրապետությունում տավարի կովկասյան գորշ ցեղի տոհմաբուծարանի հիմնման ծրագիրը»` (ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության բազայի վրա) համաձայն N 2 հավելվածի,
- «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ կորիդելի տիպի ոչխարի տոհմաբուծական տնտեսության ստեղծման ծրագիրը»՝ համաձայն N 3 հավելվածի,
- «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ սուֆֆոլկի տիպի ոչխարի տոհմաբուծական տնտեսության ստեղծման ծրագիրը»՝ համաձայն N 4 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ վեցամսյա ժամկետում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույցները:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-
Discussed
15.11.2017 - 30.11.2017
-
Type
Protocol decision
-
Area
Agriculture
Views 9609
Print