Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետությունում տոհմաբուծարանների հինման ծրագիրը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ

                                                                                                                                      

           ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՀՄԱԲՈՒԾԱՐԱՆՆԵՐԻ

 ՀԻՄՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

        

Հայաստանի Հանրապետությունում բուծվող տավարի և ոչխարի տոհմային արժեքի բարձրացման, մսի և կաթի արտադրության ծավալների ավելացման նպատակով.

 

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում տավարի հոլշտին ցեղի տոհմաբուծարանի հիմնման ծրագիրը»՝ համաձայն N 1 հավելվածի,
  2. «Հայաստանի Հանրապետությունում տավարի կովկասյան գորշ ցեղի տոհմաբուծարանի հիմնման ծրագիրը»` (ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսության բազայի վրա) համաձայն N 2 հավելվածի,
  3. «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ կորիդելի  տիպի ոչխարի տոհմաբուծական  տնտեսության  ստեղծման ծրագիրը»՝ համաձայն N 3 հավելվածի,
  4. «Հայաստանի Հանրապետությունում կիսանրբագեղմ սուֆֆոլկի  տիպի  ոչխարի տոհմաբուծական  տնտեսության  ստեղծման ծրագիրը»՝ համաձայն N 4 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ վեցամսյա ժամկետում մշակել ծրագրերի իրականացման ժամանակացույցները:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                                         Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

  • Քննարկվել է

    15.11.2017 - 30.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9624

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ