ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2023 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Ավտոկայարանային գործունեության կարգը հաստատելու մասին» N 1604-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 10-րդ կետից հետո լրացնել նոր 10․1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
10․1․ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պայմաններ ՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։
2) 16-րդ կետից հետո լրացնել նոր 16․1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
16․1․ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների (դրամարկղերը, սանհանգույցները, սպասասրահները, բուժկետերը, ուղևորային հարթակները և այլ ծառայությունները)՝ հասանելիությունը հաշմանդամոթյուն ունեցող անձանց։․
2) 22-րդ կետից հետո լրացնել նոր 23-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․
23․ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն համապատասխան միջոցներով տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և արդյունավետ կողմնորոշման հնարավորությունը։․
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Discussed
21.03.2023 - 06.04.2023
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2146
Print