ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______________ 2023 թվականի N ____ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Ավտոկայարանային գործունեության կարգը հաստատելու մասին» N 1604-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) 10-րդ կետից հետո լրացնել նոր 10․1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

10․1․ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար բնակչության մնացած խմբերին համահավասար կենսագործունեության պայմաններ ՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։

2) 16-րդ կետից հետո լրացնել նոր 16․1-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

16․1․ Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն իրենց կողմից մատուցվող ծառայությունների (դրամարկղերը, սանհանգույցները, սպասասրահները, բուժկետերը, ուղևորային հարթակները և այլ ծառայությունները)՝ հասանելիությունը հաշմանդամոթյուն ունեցող անձանց։․

2) 22-րդ կետից հետո լրացնել նոր 23-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

23․     Ավտոկայարանները և ավտոկայանները պետք է ապահովեն համապատասխան միջոցներով տարբեր խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը և արդյունավետ կողմնորոշման հնարավորությունը։․

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                         Ն
Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.03.2023 - 06.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2152

Տպել