ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 07․03․2023թ․ N 251-Ա որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտոթյամբ:
- Առկա իրավիճակը․
2022 թվականի հուլիսի 14-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-297-Ն օրենքով կարգավորվել են հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական տրանսպորտի մատչելիության ապահովման պահանջները։
Օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գործող իրավական ակտերում, դրանցում սահմանելով օրենքի պահանջներին համապատասխան կարագավորումներ։
- 3. Կարգավորման նպատակը.
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-297-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով համապատասխան փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 27․12․2007թ․ N 1604-Ն որոշման մեջ, դրանում սահմանելով հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանային ծառայությունների մատչելիության ապահովման պահանջներ:
4․ Ակնկալվող արդյունքը․
ՀՀ օրենսդրության պահանջների ներդաշնակեցում, հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտի և ծառայությունների մատչելիության ապահովում։
5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
ՀՀ վարչապետի որոշման ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։
-
Քննարկվել է
21.03.2023 - 06.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2155
Տպել