ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
- Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Նախագծով առաջարկվում է հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաների կանոնակարգման հետևյալ մոտեցումը․
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված չափերով սահմանել՝
- Հեռախոսակապի համար՝ միայն միջքաղաքային, դեպի բջջային ցանց և միջազգային ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները:
- Փոստային կապի ծառայությունների համար՝ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի ծառայության տարեկան սահմանաչափը, փոխարենը նշված ծախսի ծրագրավորման համար հիմք ընդունելով բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացվող հաշվարկ-հիմնավորումները՝ հաշվի առնելով տվյալ մարմնի կողմից իրականացվող նամակագրական թղթակցության կամ այլ փոստային առաքումների ծավալը, այդ թվում՝ քանակը ըստ տեսակների (հասարակ, պատվիրված) և ըստ ծրարի քաշի (օրինակ՝ մինչև 100գ և ավելի), ինչպես նաև նշված ծառայությունների գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:
- Միաժամանակ, սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարման հաշվարկի սկզբունքները:
- Առաջարկվում է նաև այն պետական մարմինների ղեկավարներին, որոնք ունեն կապի ծառայությունների գծով ծախսերի ծրագրավորման և իրականացման գործառույթային առանձնահատկություններ՝ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ լիազորել այդպիսի մարմինների ղեկավարներին՝ իրենց ներքին իրավական ակտերով սահմանելու նշված ծառայությունների գծով նորմաները՝ ղեկավարվելով վերը նշված որոշմամբ հաստատված կապի ծառայությունների սահմանաչափերով: Այդ մոտեցումը թույլ կտա առավել ճկուն եղանակով մարմնի ներսում կատարել կապի ծառայություններից օգտվելու սահմանաչափերի փոփոխություններ:
Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշման այլևս արդիական չհամարվող մի շարք դրույթներ:
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծով առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սահմանել հանրային իշխանության մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նոր նորմաներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագծի փաթեթի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
-
Discussed
08.03.2023 - 23.03.2023
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 2641
Print