Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի ««Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում կապի ծառայությունների նորմաները և հեռախոսակապից օգտվելու օրինակելի ներքին կանոնները հաստատելու մասին» թիվ 1956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի փետրվարի 22-ի թիվ 198-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-427-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաների կանոնակարգման հետևյալ մոտեցումը․

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված չափերով սահմանել՝

  • Հեռախոսակապի համար՝ միայն միջքաղաքային, դեպի բջջային ցանց և միջազգային ելից հեռախոսային խոսակցությունների նորմաները:
  • Փոստային կապի ծառայությունների համար՝ ուժը կորցրած ճանաչել փոստային կապի ծառայության տարեկան սահմանաչափը, փոխարենը նշված ծախսի ծրագրավորման համար հիմք ընդունելով բյուջետային ֆինանսավորման հայտով ներկայացվող հաշվարկ-հիմնավորումները՝ հաշվի առնելով տվյալ մարմնի կողմից իրականացվող նամակագրական թղթակցության կամ այլ փոստային առաքումների ծավալը, այդ թվում՝ քանակը ըստ տեսակների (հասարակ, պատվիրված) և ըստ ծրարի քաշի (օրինակ՝ մինչև 100գ և ավելի), ինչպես նաև նշված ծառայությունների գծով կատարված փաստացի ծախսի մակարդակը:
  • Միաժամանակ, սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը ծրագրավորելիս Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կապի ծառայությունների վճարման հաշվարկի սկզբունքները:
  • Առաջարկվում է նաև այն պետական մարմինների ղեկավարներին, որոնք ունեն կապի ծառայությունների գծով ծախսերի ծրագրավորման և իրականացման գործառույթային առանձնահատկություններ՝ ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշմամբ լիազորել այդպիսի մարմինների ղեկավարներին՝ իրենց ներքին իրավական ակտերով սահմանելու նշված ծառայությունների գծով նորմաները՝ ղեկավարվելով վերը նշված որոշմամբ հաստատված կապի ծառայությունների սահմանաչափերով: Այդ մոտեցումը թույլ կտա առավել ճկուն եղանակով մարմնի ներսում կատարել կապի ծառայություններից օգտվելու սահմանաչափերի փոփոխություններ:

Նախագծով առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1956-Ն որոշման այլևս արդիական չհամարվող մի շարք դրույթներ:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սահմանել հանրային իշխանության մարմիններում հեռախոսակապի և փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նոր նորմաներ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:    

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։     

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի փաթեթի մշակումը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  • Քննարկվել է

    08.03.2023 - 23.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2645

Տպել