Under development
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Հոդված 20. Գործատուների մասնակցությունը զբաղվածության պետական քաղաքականության իրականացմանը
- Լիազորված մարմինըզբաղվածությանպետական քաղաքականության մշակման և իրականացման շրջանակներում համագործակցում է գործատուների հետ՝ գործընկերային, փոխշահավետ հարաբերությունների հաստատման, հետևողական ընդլայնման, խորացման և հետադարձ կապի ապահովման միջոցով:
- Կազմակերպությունների համար, անկախ սեփականության ձևից, սահմանվում է տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը չլրացած հաշմանդամություն ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) աշխատանքի տեղավորման նորմատիվ (այսուհետ` քվոտա):
- Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:
- Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 1 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:
- Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:
- Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի որոշման ժամանակ չեն դիտարկվում կազմակերպությունների այն աշխատողների թվաքանակները, որոնք ներառված են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների մեջ, կամ որոնց կողմից իրականացվող աշխատանքների կատարումը հաշմանդամություն ունեցող անձանց կողմից սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
- Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների քանակը:
- Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:
- Քվոտայի պահանջը կատարված է համարվում, եթե մեկ հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի առնվազն 3 տոկոսը, իսկ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կազմակերպությունների` առնվազն 1 տոկոսը կազմող հաշմանդամություն ունեցող անձանց կողմից տվյալ կազմակերպությունում աշխատած օրերի թվի հանրագումարը մեկ քվոտավորման ենթակա աշխատողի հաշվով կազմում է առնվազն 183 օր, ընդ որում՝ չի դիտարկվում զբաղվածության պետական ծրագրում հաշմանդամություն ունեցող գործազուրկի ընդգրկված լինելու ժամանակահատվածը:
- Կազմակերպության աշխատողների մասինտեղեկատվության ստացման համար հիմք է հանդիսանում «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան:
- Վերակազմակերպման դեպքում քվոտավորման ենթակա կազմակերպության քվոտայի պահանջի կատարման պարտավորությունը տվյալ հարկային տարում կատարվում է կազմակերպության իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից հետևյալ կարգով՝
1) կազմակերպությունների միաձուլման դեպքում յուրաքանչյուր կազմակերպության համար հաշվարկված քվոտայի պահանջի կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ կազմակերպությունների միաձուլումից առաջացած կազմակերպությունը.
2) կազմակերպությունների միացման դեպքում յուրաքանչյուր կազմակերպության համար հաշվարկված քվոտայի պահանջի կատարման պարտավորության իրավահաջորդ է համարվում այն կազմակերպությունը, որին միացել է կազմակերպությունը.
3) կազմակերպության բաժանման դեպքում քվոտայի պահանջի կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած կազմակերպությունները` փոխանցման ակտին համապատասխան.
4) կազմակերպության կազմից մեկ կամ մի քանի կազմակերպության առանձնացման դեպքում վերակազմակերպված կազմակերպության քվոտայի պահանջի կատարման պարտավորություններն առանձնացված կազմակերպություններից յուրաքանչյուրին են անցնում փոխանցման ակտին համապատասխան:
- Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված քվոտայի պահանջի չկատարման դեպքում կազմակերպությունը կատարում է մասհանում` մինչև քվոտայի պահանջն առաջանալու տարվան հաջորդող տարվա հունվարի 30-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված մասհանման չափը հաշվարկվում է հետևյալ ձևով՝
Չմ= 300 x Ան x (Հթ - Հփ), որտեղ
Չմ -ն՝ մասհանման չափն է,
Ան-ն՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափն է,
Հթ-ն՝ քվոտայի պահանջի կատարման համար անհրաժեշտ հաշմանդամություն ունեցող աշխատողների նվազագույն թիվն է,
Հփ-ն՝ տվյալ հարկային տարում կազմակերպությունում աշխատած հաշմանդամություն ունեցող այն անձանց թիվն է, որոնց կողմից աշխատած օրերի թվի հանրագումարը տվյալ հարկային տարում կազմում է մեկ հաշմանդամություն ունեցող անձի հաշվով առնվազն 183 օր:
- Մասհանումներ չկատարելը կազմակերպության նկատմամբ առաջացնում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվություն:
- Մասհանվող գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվին:
- Մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և օգտագործվում են հաշմանդամություն ունեցող անձանց առողջական, սոցիալական, աշխատանքային, մասնագիտական վերականգնման, հաշմանդամների աշխատանքի տեղավորման նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Զբաղվածությանպետական կարգավորման ոլորտում գործատուներն իրավունք ունեն`
1) աշխատուժի ազատ ընտրության.
2) իրենց մոտ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի, աշխատատեղերի հնարավոր կրճատումների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և եղանակով.
3) լիազորված մարմնից զբաղվածության պետական ծրագրերի, ինչպես նաև աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության և մասնագիտական խորհրդատվության ստացման.
4) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվական շտեմարանում առկա տեղեկատվության ստացման.
5) աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորելիս պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Լիազորված մարմնի կողմից գործատուներին մատուցվող ծառայությունները տրամադրվում են անվճար:
- Գործատուի կողմից ներկայացված թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերը համալրելու նպատակով լիազորված մարմինն իրականացնում է միջնորդություն` աշխատանք փնտրող անձին ուղեգրով ուղարկելով գործատուի մոտ:
- Սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված ուղեգրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Գործատուները զանգվածային ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են լիազորված մարմին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ին:
-
Discussed
10.11.2017 - 27.11.2017
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Public discussion
10.11.2017 17:03
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 9315
Print