Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
2 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-----------ի 2023 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 12-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 640 որոշման նախաբանի «7-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի «ժե» կետի» բառերով․
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին» N 931-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման նախաբանի ««բ», «ը,»» բառերը փոխարինել «1-ին մասի «ժէ» » բառերով․
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հատատելու մասին» N 553-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Ատոմային էլեկտրկայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը հաստատելու մասին» N 418-Ն որոշման նախաբանի «17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի և 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին» թվերը և բառերը փոխարինել « 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» կետին» թվերով և բառերով․
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները հաստատելու մասին» N 1085-Ն որոշման վերնագրի, 1-ին կետի, որոշման հավելվածի վերնագրի, 1-ին կետի «ԱԷԿ»-ի բառը փոխարինել «ատոմային էլեկտրակայանի» բառերով․
ա․ որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ի» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․»․
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2013-Ն որոշման նախաբանի «16-րդ հոդվածի «բ» կետի և 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով» բառերը և թվերը փոխարինել «7-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետին համապատասխան» բառերով և թվերով․
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները հասատելու մասին» N 1411-Ն որոշման նախաբանը շարադրել հետ հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»․
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Միջուկային նոր էներգաբլոկի սեյսմիկ վտանգի մեթոդը հասատելու մասին» N 1546-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»․
10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները հասատելու մասին» N 708-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»․
11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 14-ի «Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 11-Ն որոշման նախաբանի «ը» և «թ» կետերին բառերը փոխարինել «1-ին մասի «իգ» կետին» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Discussed
27.02.2023 - 15.03.2023
-
Type
Decision
-
Area
Nuclear safety
-
Ministry
Nuclear Safety Regulatory Committee
Views 3013
Print