Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

-----------ի  2023 թվականի N    -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1 Հայաստանի Հանրապետության կառավարության  2001 թվականի հուլիսի 12-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին» N 640 որոշման նախաբանի «7-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի «ժե» կետի» բառերով․

1) Հայաստանի Հանրապետության կառավարության  2002 թվականի հունիսի  27-ի «Միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը հաստատելու մասին»  N 931-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»

2) Հայաստանի Հանրապետության կառավարության  2003 թվականի սեպտեմբերի  11-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային տեղակայանքների ու միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 1231-Ն որոշման նախաբանի  ««բ», «ը,»» բառերը փոխարինել «1-ին մասի «ժէ» » բառերով․

4) Հայաստանի Հանրապետության կառավարության  2007 թվականի մայիսի 3-ի «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը հատատելու մասին» N 553-Ն որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժը» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»

5) Հայաստանի Հանրապետության կառավարության  2012 թվականի ապրիլի 5-ի «Ատոմային էլեկտրկայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը հաստատելու մասին» N 418-Ն որոշման նախաբանի «17-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի և 20-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետին»  թվերը և բառերը փոխարինել « 7-րդ հոդվածի 1-ին մասի «ժթ» կետին»  թվերով և բառերով․

6) Հայաստանի Հանրապետության կառավարության  2012 թվականի օգոստոսի 23-ի «Հայական ԱԷԿ-ի N 2  էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները  հաստատելու մասին» N 1085-Ն որոշման վերնագրի, 1-ին կետի, որոշման հավելվածի վերնագրի, 1-ին կետի «ԱԷԿ»-ի բառը փոխարինել «ատոմային էլեկտրակայանի» բառերով․

ա․ որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ի» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»

7) Հայաստանի Հանրապետության կառավարության  2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2  էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 2013-Ն որոշման նախաբանի «16-րդ հոդվածի «բ» կետի և 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջների կատարումն  ապահովելու նպատակով» բառերը և թվերը փոխարինել  «7-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետին համապատասխան» բառերով և թվերով․

8) Հայաստանի Հանրապետության կառավարության  2012 թվականի նոյեմբերի 8-ի «Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները հասատելու մասին» N 1411-Ն որոշման նախաբանը շարադրել հետ հետևյալ խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»

9) Հայաստանի Հանրապետության կառավարության  2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Միջուկային նոր էներգաբլոկի սեյսմիկ վտանգի մեթոդը հասատելու մասին» N 1546-Ն որոշման նախաբանը շարադրել  հետևյալ խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»

10) Հայաստանի Հանրապետության կառավարության  2013 թվականի հուլիսի 4-ի «Միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները հասատելու մասին» N 708-Ն որոշման նախաբանը շարադրել  հետևյալ խմբագրությամբ․

«Հիմք ընդունելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «իբ» կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է»

11) Հայաստանի Հանրապետության կառավարության  2016 թվականի հունվարի 14-ի «Ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» N 11-Ն որոշման նախաբանի «ը» և «թ» կետերին բառերը փոխարինել «1-ին մասի «իգ» կետին» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։



  • Քննարկվել է

    27.02.2023 - 15.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3016

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ