Շուշանիկ Խոնդկարյան
19.11.2017
Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները
6 - Agree
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Մինչ օրս ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 13-ին ընդունված N 1717-Ն որոշմամբ հաստատված սոցիալական խմբերին պատկանող Շահառուներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի հատկացումն իրականացվել է առողջության պահպանման առաջնային կազմակերպությունների միջոցով: Վերջիններիս կողմից դեղերը ձեռք են բերվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր կազմակերպություններում կատարված գնումների արդյունքում ձևավորված գները խիստ տարբերվող են և առկա չէ բյուջետային միջոցների տնտեսմանը ուղղված հստակ միտում: Խնդիրը պայմանավորված էր ինչպես տարբեր հաստատություններում գնումների բազային միավորի չգերազանցմամբ պայմանավորված ոչ մրցակցային գնումներով, այնպես էլ նախահաշվային գների որոշման միասնական մոտեցման բացակայությամբ:
Առաջարկվող կարգավորումը նախատեսում է անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների համար դրանց փոխհատուցման ճկուն մեխանիզմի ստեղծում: Նախագծի ընդունում նախատեսում է նաև նշված գների մասով մոնիտթրինգ և գնահատում, ինչպես նաև շուկայական գների տատանման պարագայում այդ գների վերանայում: Նշված տեղեկատվությունը նախատեսվում է հրապարակել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում, որը և կողմնորոշիչ գին կլինի դեղի դիմաց առողջության առաջնային պահպանման կազմակերպության և համապատասխանաբար ՀՀ առողջապահության նախարարության կողմից կատարվող փոխհատուցումների համար: Նախագծի ընդունման պարագայում բացի նշված գներից նախատեսվում է նաև ունենալ առավել ճկուն փոխհատուցման ենթակա դեղերի ցանկ:
Նախագծի ընդունման նպատակն է պետական բյուջեի միջոցների հաշվին առողջության առաջնային պահպանման օղակում հատկացվող անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի փոխհատուցման համար ունենալ միասնական գնագայոցման համակարգ:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է պետական միջոցների ծախսման առավել արդյունավետ և վերահսկելի մակարդակ: Նախատեսվում է ունենալ քաղաքացիների համար առավել հասկանալի, ճկուն և թափանցիկ փոխհատուցման համակարգ ինչպես գնային այնպեսել էլ դեղերի տեսականու տեսանկյունից:
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական բաժնի, բժշկական օգնության քաղաքականության վարչության, դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության, պետական առողջապահական գործակալության և իրավաբանական վարչության կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ վերջիններում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ
ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի № 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի, ինչպես նաև համայնքային բյուջեների եկամուտների և ծախuերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ
Discussed
10.11.2017 - 27.11.2017
Type
Decision
Area
Healthcare
Ministry
Ministry of Healthcare
Views 10124
Print19.11.2017
Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները
19.11.2017
Պոլիկլինիկաներում սահմանափակել անվճար դեղերի բաժանումը,առանձնացնել պետսկան դեղատներ անվճար դեղերի համար,հատուկ ձևի դեղատոմսով,սահմանել խիստ հսկողություն և պատասխնատվություն անօրինակ ստացման համար,բացառել հատուկ ,առաջին խմբերի հաշմանդամներին անվճար դեղերի մերժումը..,դեղի բացակայության դեպքում ամպայման փոխհատուցում գումարի ձևով,անհրաժեշտ է ստեղծել անաչառ,կայուն մեխանիզմ անվճսր դեղերի ստացման համար
19.11.2017
Առանձնացնել հազվագյուտ հիվանդությունների խումբ,որի համար սահմանել միայն փոխհատուցում գումարի ձևով,սահմսնելով մաքսիմում գումարը տարվա համար