Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հովհաննես Մադոյան 10.11.2017 14:28:16 | Հավելված 2-ի 13-րդ կետում հիվանդության անունի մեջ ավելացնեք վիրուս բառը. Մարդու իմունային անբավարարության ՎԻՐՈՒՍ (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր): | ||
2 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 15.11.2017 00:28:50 | Հավելված 1-ի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք,»։ «Հաշմանդամություն ունեցող անձ» եզրը բխում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայից։ | ||
3 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 15.11.2017 00:28:50 | Հավելված 1-ի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) հաշմանդամություն ունեցող երեխաներ,»։ | ||
4 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 15.11.2017 00:28:50 | Հավելված 1-ի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «7) հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ,»։ | ||
5 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 15.11.2017 00:28:50 | Հավելված 1-ի 2-րդ մասից հանել 1-ին կետը և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեղերը տրամադրել լրիվ փոխհատուցմամբ։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 25-ը և Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի՝ Հայաստանի նախնական զեկույցի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները (CRPD/C/ARM/CO/1): | ||
6 | Շուշանիկ Խոնդկարյան 19.11.2017 20:42:03 | Առանձնացնել հազվագյուտ հիվանդությունների խումբ,որի համար սահմանել միայն փոխհատուցում գումարի ձևով,սահմսնելով մաքսիմում գումարը տարվա համար | ||
7 | Շուշանիկ Խոնդկարյան 19.11.2017 20:54:13 | Պոլիկլինիկաներում սահմանափակել անվճար դեղերի բաժանումը,առանձնացնել պետսկան դեղատներ անվճար դեղերի համար,հատուկ ձևի դեղատոմսով,սահմանել խիստ հսկողություն և պատասխնատվություն անօրինակ ստացման համար,բացառել հատուկ ,առաջին խմբերի հաշմանդամներին անվճար դեղերի մերժումը..,դեղի բացակայության դեպքում ամպայման փոխհատուցում գումարի ձևով,անհրաժեշտ է ստեղծել անաչառ,կայուն մեխանիզմ անվճսր դեղերի ստացման համար | ||
8 | Շուշանիկ Խոնդկարյան 19.11.2017 21:00:47 | Անվճար դեղերի ցուցակը պետք է լինի հասանելի,պարտադիր..կախել բոլոր բուժական հաստատություններում,նախարարություններում և օնլայն,բացառելու հսմար բոլոր անօրինականությունները |