Add to favourites

Under development

«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդուվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Նշված օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է ՀՀ քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու իրավունքը: Հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ: Քննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը։ Քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում և ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք»:

Նշված դրույթի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի հրամանի ընդունումը, որով կհաստատվի առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող  քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը:

 

2.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-376-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի  25-րդ կետից։

 

4. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեվսում է, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի հրամանով հաստատել առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող  քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

6․ Ակնկալվող արդյունքը․

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի կիրարկումը՝ կանոնակարգելով առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող  քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը:

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏՈՒԿ  ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ  ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդուվել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Նշված օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց՝ զենք ձեռք բերելու իրավունքը: Հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաստություն (բացառությամբ պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայած և զենք պահելու և կրելու իրավունք ունեցած անձանց, որոնց ծառայությունը չի ավարտվել վաղաժամկետ, և ծառայությունից ազատվելուց հետո չի անցել երեք տարի) և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից ստացել զենք կրելու թույլտվություն: Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են երեք տարին մեկ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ: Նշված աշխատողների հատուկ պատրաստությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը՝ պայմանագրային հիմունքներով: Հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը»:

Նշված դրույթի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի հրամանի ընդունումը, որով կսահմանվի հատուկ կանոնադրական խնդիրներ  իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեվսում է, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի հրամանով սահմանել հատուկ  կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը:

 

3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասից։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

 

6․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասի կիրարկումը՝ սահմանելով հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ծրագիրը և ստուգարքներ անցկացնելու կարգը:

  • Discussed

    17.02.2023 - 05.03.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Security, Education and science

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3995

Print

Suggestions

Կոլյա Մկրտչյան

18.02.2023

Առաջարկում եմ գործնական քննության մեջ փոփոխություն կատարել ժամկետային ծառայության ընթացքում մարտական հերթապահություն անցկացրած զինվորի համար։ Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը որ արտաքին բալիստիկայի չիմացության պատճառով հնարավոր է առաջա հանցավոր ինքնավստահությամբ առաջած հանցագործություն՝ պարտադիր թեստերում ներառել արտաքին բալիստիկային վերաբերելի հարցեր։

Կոլյա Մկրտչյան

18.02.2023

Առաջարկում եմ նաև անդրադառնալ այն հարցին թե ինչ զինատեսակներով են անցկացվելու գործնական քննությունները։

See more