Add to favourites

Under development

«ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՀՐԱՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

                                                                                                                թիվ   -Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին մասի, ինչպես նաև առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող  քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների գործընթացը կազմակերպելու և իրականացնելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1․ Սահմանել՝ առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններիանցկացմանկարգը՝ համաձայն հավելվածի:

2․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Ոստիկանության գեներալ-մայոր                                                                                                                                                                                                                                                             ԱՀովհաննիսյան

     «   »  փետրվարի  2023 թ.

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ,

ներքին գործերի նախարարի տեղակալի

«   » փետրվարի  2023 թ.

թիվ   -Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՐԱԶԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱԿՈՍԱՓՈՂ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ  ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԾ ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ  ԶԵՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

1․ Սույն կարգով սահմանվում է Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում (այսուհետ՝ Կազմակերպություն) առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ)  կողմից  զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը:

2․ Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ հանձնելու նպատակով Կազմակերպություն կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:

3․ Կազմակերպությունը սահմանում է քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ՝ տրամադրման ենթակա տեղեկությունները և փաստաթղթերի ցանկը:

4․ Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ քաղաքացին պատշաճ կերպով ծանուցվում է քննությունից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ քաղաքացու նշած հասցեի, իսկ նրա ցանկությամբ` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:

5․ Քննությունն անցկացվում է հայերենով:

6․ Քննությանը կարող են ներկա գտնվել այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

7․ Քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների գործընթացն իրականացնելու նպատակով Կազմակերպության ղեկավարի ակտով ստեղծվում է քննական հանձնաժողով, որը՝

1) գնահատում է զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական մակարդակը,

2) գնահատում է զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության գործնական հմտությունների մակարդակը:

8. Քննական հանձնաժողովը բաղկացած է 5 հոգուց՝ նախագահից, քարտուղարից և 3 անդամներից: 

9. Քննական հանձնաժողովի նախագահը չպետք է լինի Կազմակերպության աշխատող: Քննական հանձնաժողովի նախագահը կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքը, ստորագրում Կազմակերպության ղեկավարին  տրամադրվող՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների արդյուքների վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը և ապահովում քաղաքացիների պատրաստվածության աստիճանի գնահատման օբյեկտիվությունը:

10. Քննական հանձնաժողովի անդամներ կարող են նշանակվել մասնագիտական ձեռնհասությամբ օժտված անձինք: Քննական հանձնաժողովում պարտադիր ընդգրկվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչը՝ ՀՀ ՆԳՆ իրավասու ստորաբաժանման ներկայացմամբ:

11. Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է Կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական քննության հարցաշարը, բացառությամբ իրավիճակային խնդիրներից, քննությունից առնվազն երկու շաբաթ առաջ  հրապարակվում է Կազմակերպության կողմից:

12. Քաղաքացիները քննությունը հանձնում են քննական հանձնաժողովի բաց նիստում` հանձնաժողովի կազմի առնվազն երկու երրորդի պարտադիր մասնակցությամբ:

13. Տեսական քննության ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրում չիրականացվելու դեպքում քննության արդյունքներն առոչինչ են: Կազմակերպությունը պարտավոր է տեսաձայնագրությունը պահել 2 ամիս։ Քննության մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա՝ էլեկտրոնային կրիչի միջոցով:

14. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական մակարդակը ստուգվում է բանավոր ձևով, տոմսերի միջոցով: Յուրաքանչյուր տոմս բովանդակում է մեկ տեսական հարց զենքից, մեկ տեսական հարց անվտանգության կանոններից, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեկ իրավիճակային խնդիր:

15. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության գործնական հմտությունների մակարդակը ստուգվում է գործնական վարժությունների միջոցով:

16. Տեսական քննությանը ներկայացած քաղաքացին ընտրում է տոմսը, որից հետո նրան տրամադրվում է առնվազն 30 րոպե պատրաստվելու համար: Տոմս փոխելն արգելվում է: Պատասխանին պատրաստվելիս նշումներ կատարելու համար հանձնաժողովը քաղաքացուն տրամադրում է կնքված թերթիկներ: 

17. Քննական հանձնաժողովն իրավունք ունի քաղաքացու տեսական մակարդակի գիտելիքները գնահատելու համար նրան տալ ճշգրտող և լրացուցիչ հարցեր՝  քննության հարցաշարի սահմաններում:

18. Քաղաքացուն արգելվում է՝

1) իր մոտ ունենալ բջջային հեռախոս, այլ էլեկտրոնային սարքեր, տեխնիկական միջոցներ, ուսումնական նյութեր կամ ծածկագրեր կամ օգտվել դրանցից,

2) հաղորդակցվել քննությանը մասնակցող այլ քաղաքացիների հետ, միմյանց փոխանցել տոմսերը կամ նշումների համար տրամադրված թերթիկները,

3) աղմկել կամ այլ կերպ խոչընդոտել քննության անցկացմանը:

19. Եթե քննական հանձնաժողովը հայտնաբերում է, որ պատասխանին պատրաստվող կամ պատասխանող քաղաքացին թույլ է տվել սույն կարգի 18-րդ կետի պահանջների խախտում, ապա քննական հանձնաժողովի նախագահը դադարեցնում է  քննությանը տվյալ քաղաքացու մասնակցությունը՝ այդ մասին կազմելով արձանագրություն:

20. Տեսական քննությանը քաղաքացու մասնակցությունը դադարեցնելու դեպքում որպես գնահատական ամրագրվում է 0 միավորը:

21. Քաղաքացու տեսական և գործնական իմացության մակարդակը գնահատվում է 0-ից 10 միավորային համակարգով, հետևյալ սանդղակով.

գնահատականը թվերով

գնահատականը տառերով

0

անբավարար

1

2

3

4

բավարար

5

6

7

լավ

8

9

գերազանց

10

 

22. Տեսական քննության գնահատականը ձևավորվում է տոմսում բովանդակվող տեսական հարցերի պատասխանների և իրավիճակային խնդրի գնահատականների հանրագումարից: Յուրաքանչյուր տեսական հարցի պատասխանը գնահատվում է 0-ից 3 միավոր, իսկ իրավիճակային խնդիրը՝  0-ից 4 միավոր, մեկ միավոր գնահատման քայլով:

23. Տոմսի հարցին քաղաքացու կողմից տրված պատասխանը գնահատելիս հաշվի է առնվում պատասխանի վերաբերելիությունը հարցին, պատասխանի ճշտությունը և լրիվությունը: Իրավիճակային խնդրի պատասխանը գնահատելիս հաշվի է առնվում պատասխանի ճշտությունը և դրա հիմնավորման լիարժեքությունը:

24. Գործնական քննությանը թույլատրվում են այն քաղաքացիները, ովքեր   տեսական քննությունից ստացել են առնվազն բավարար գնահատական:

25. Գործնական քննությանը գնահատվում է 0-ից 10 միավոր, մեկ միավոր գնահատման քայլով:

26. Գործնական քննությունը  գնահատելիս հաշվի են առնվում զենքի նյութական մասի, հիմունքների, հրաձգության հնարքների տիրապետման մակարդակը, զենքի և զինամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելու, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը: Քննության դրական արդյունք է համարվում առնվազն բավարար գնահատականը:

27. Քննական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են փակ նիստերում` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

28. Քննության գնահատականները քաղաքացիներին հայտարարվում են նույն օրը:

29. Քաղաքացին իրավունք ունի բողոքարկել իր գնահատականը ընթացակարգային խախտումների առկայության դեպքում՝ գնահատականը հայտարարելուց հետո մեկ ժամվա ընթացքում: Քննական հանձնաժոովը, քննարկելով բողոքը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) Բողոքը մերժելու մասին, եթե քննության ընթացակարգային խախտումներ չեն հայտնաբերվել,

2) Բողոքը բավարարելու և քննության վերահանձնում թույլատրելու մասին, եթե հայտնաբերվել է այնպիսի ընթացակարգային խախտում, որն ազդել է քննության արդյունքի վրա:

30. Անբավարար գնահատական ստացած քաղաքացիները կարող են կրկին անգամ դիմել քննություների մասնակցության համար երկու ամսից ոչ շուտ:

31. Զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը քննական հանձնաժողովը տրամադրում է Կազմակերպությանը:

32. Սույն կարգի 31-րդ կետով նախատեսված փաստաթղթի հիման վրա՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների դրական արդյուք ապահոված քաղաքացիներին կազմակերպությունը տրամադրում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 7-րդ կետով նախատեսված փաստաթուղթ: Նշված փաստաթուղթը տրամադրվում է քննությունը հանձնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

 

                                                                                       ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ - ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

                                                    թիվ   - Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն 

ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ  օրենքի   34-րդ հոդվածը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ծրագիրը՝ համաձայն հավելված 1-ի։

2. Սահմանել հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների հատուկ պատրաստության ստուգարքներ անցկացնելու կարգը՝ համաձայն հավելված 2-ի։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունը ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։

 

 

 Ոստիկանության գեներալ-մայոր                                                                                                                                                                                                                                                            ԱՀովհաննիսյան

  «   » մարտի 2023 թ.

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ,

ներքին գործերի նախարարի տեղակալի

«   » փետրվարի  2023 թ.

թիվ   -Ն հրամանի

 

ԾՐԱԳԻՐ 

ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ

1. Սույն ծրագիրը նախատեսված է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների կողմից հրազեն և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու «կիրառելու» տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով հատուկ պատրաստության (այսուհետ՝ հատուկ պատրաստություն) համար:

2. Հատուկ պատրաստության հիմնական խնդիրներն են.

1) հատուկ պատրաստություն անցնող անձի կողմից հրազենի և հատուկ միջոցների հետ վարվելու և տարբեր իրավիճակներում դրանք գործադրելու կիրառելու հմտությունների ձեռքբերումը,

2) հրազենի և հատուկ միջոցների գործադրումից տուժած անձանց առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը,

3) օրինականության, կարգապահության և անձնական պատասխանատվության բարձրացումը:

3. Հատուկ պատրաստության ծրագրի բովանդակությունը ներկայացվում է ստորև։

 

հ/հ

Թեմայի անվանումը

ժամաքանակը

Դասախո-սություն

գործնական

1

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հիմնական դրույթները: Զենքի գործադրման կանոնները և իրավական հիմքերը (հոդված 30): Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման իրավական հիմքերը (քրեական օրենսգրքի 29-41 հոդվածներ), պայմանները և սահմանները:

2

 

2

Պատասխանատվությունը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, հրազենի՝ լիազորությունների անցմամբ կիրառման, հրազենը և ռազմամթերքը պահելու, փոխադրելու կանոնների խախտման դեպքերում (քրեական օրենսգրքի 159, 160, 169, 170, 337, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173, 190, 191, 192 և 193 հոդվածներ):

4

 

3

Հրազենի և գազային ատրճանակների մասերի կառուցվածքն ու նշանակությունը: Ծառայողական զենքի մասնակի քանդում և հավաքում: Հրազենի և ռազմամթերքի հետ վարվելու անվտանգության կանոնները՝ դրանք գործադրելիս, պահելիս և կրելիս:

2

2

4

Հատուկ միջոցների տակտիկա-տեխնիկական բնութագիրը: Հատուկ միջոցների գործադրման կանոնները, դրանց հետ վարվելու գործնական հմտությունները:

2

 

5

Հրազենային մարմնական վնասվածքներ ստացած, արցունքաբեր գրգռիչ նյութերից  խոցված, ինչպես նաև հատուկ միջոցների կիրառման հետ կապված այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալը:

4

 

6

Տուժածներին բժշկական հիմնարկներ տեղափոխելու, միջադեպի վայրի անվտանգության ապահովման և համապատասխան մարմիններին տեղեկացնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

2

-

7

Գործնական հրաձգություն։

 

2

 

Ընդամենը

16

4

 

Ընդհանուր

20

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարության

ոստիկանության պետ,

ներքին գործերի նախարարի տեղակալի

«   » փետրվարի  2023 թ.

թիվ   -Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

 

1․ Սույն կարգը սահմանում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների (այսուհետ՝ աշխատող) հատուկ պատրաստության ստուգարքներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները։

2․ Աշխատողին թույլատրվում է մասնակցել ստուգարքի, եթե նա հատուկ պատրաստության գործնական հրաձգության ժամանակ ցուցաբերել է դրական արդյունք։ Գործնական հրաձգության արդյունքը նշվում է հատուկ պատրաստություն իրականացնող կազմակերպության կողմից տրված տեղեկանքում։

3․ Ստուգարքն իրականացվում է տեսական գիտելիքները և գործնական հմտությունները ստուգելու եղանակով։

4․ Աշխատողներն անցնում են հատուկ պատրաստություն և հանձնում են ստուգարք դիմում ներկայացնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում։

5․ Ստուգարքին մասնակցելու համար հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք ներկայացնում են․

1) դիմում (գրություն), որտեղ պետք է նշվեն`

  ա. աշխատողի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում),

  բ. աշխատողի բնակության վայրը, հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում),

գ. աշխատողի մոտ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների բացակայության վերաբերյալ բժշկական եզրակացություն (Ձև 2).

2) հրազեն և հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք բերելու նպատակով հատուկ պատրաստություն անցած լինելը հավաստող փաստաթուղթ,

3) համապատասխան մասնագիտական կրթության վերաբերյալ ավարտական փաստաթուղթ` դիպլոմ կամ մասնագիտական պատրաստվածության, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ ավարտած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ (վկայական, հավաստագիր և այլն).

4)  աշխատողի 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի,

5) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող կազմակերպության ղեկավարի հրամանը՝ զենքի ամրակցման վերաբերյալ։

6․ Ստուգարքն անցկացվում է հայերենով։

7․ Ստուգարքին կարող են ներկա գտնվել հատուկ կոնոնադրական խնդիրներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները՝ դիտորդի դերում։

8․ Ստուգարքն անցկացնում է հանձնաժողովը, որի կազմավորման կարգը և կանոնադրությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի հրամանով:

9․ Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք ստուգարքի օրվա, ժամի և տեղի վերաբերյալ պատշաճ կերպով ծանուցվում են ստուգարքից առնվազն յոթ օր առաջ: Ծանուցումը տրվում է գրավոր` ըստ կազմակերպության նշած հասցեի, իսկ ցանկության դեպքում` նաև հեռախոսով, էլեկտրոնային փոստով:

10․ Աշխատողների տեսական գիտելիքներն ստուգվում են գրավոր՝ թեսթային առաջադրանքների միջոցով։

11․ Հանձնաժողովը կազմում է թեստավորման հարցաշարերը և թեստավորման առաջադրանքները, որոնք սահմանվում են ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով։ Թեստավորման հարցաշարը ներառում է առավելագույնը հարյուր հարց, որոնք ստուգման օրվանից ոչ ուշ, քան երկու ամիս առաջ պարտադիր հրապարակվում են http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական և ՀՀ ոստիկանության http://www.police.am ինտերնետային կայքերում։

12․ Յուրաքանչյուր թեստային առաջադրանք կազմված է 6 հարցից։ Յուրաքանչյուր հարց ունի 3 հնարավոր պատասխան, որոնցից 1-ը ճիշտ է։ Յուրաքանչյուր ստուգարք հանձնող աշխատողի տրամադրվում է մեկ թեստային առաջադրանք և 30 րոպե ժամանակ՝ իր կողմից նախընտրելի պատասխանի դիմաց համապատասխան նշում կատարելու համար։ Թեստավորման առաջադրանքը գնահատվում է դրական՝ 6 հարցից առնվազն 5-ին ճիշտ պատասխանելու դեպքում։ Ստուգարքի արդյունքները հայտարարվում են տեղում։

13․ Թեստավորման ժամանակ ստուգվում են՝

1) «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի դրույթների իմացությունը,

2) ՀՀ քրեական օրենսգրքի 32 (Անհրաժեշտ պաշտպանություն), 34 (Ծայրահեղ անհրաժեշտություն), 337 (Հրազենի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի  կամ պայթեցման սարքերի պահպանության պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հոդվածների դրույթների իմացությունը,

3) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 173 (Հրազենից կրակելը բնակավայրերում և դրա համար չնախատեսված տեղերում կամ սահմանված կարգի խախտումով), 190 (Քաղաքացիների կողմից ողորկափող որսորդական հրազեն ձեռք բերելու պահելու, ուրիշին տալու կամ վաճառելու կարգը խախտելը), 191 (Հրազենը և զինամթերքը պահելու կամ փոխադրելու կանոնները խախտելը), 192 (Հրազենի գրանցման (վերագրանցման) ժամկետները կամ հաշվառման վերցնելու կանոնները խախտելը), 193 (Ողորկափող որսորդական հրազենը և ռազմամթերքը իրացնելուց խուսափելը) հոդվածների դրույթների իմացությունը,

4) հատուկ միջոցների գործադրման կանոնների իմացությունը,

5) կարճ ակոսափող, երկար ողորկափող հրազենի, գազային ատրճանակի, մեխանիկական փոշեցրիչների, աերոզոլային և էլեկտրահարող սարքերի և այլ հատուկ միջոցների տակտիկա-տեխնիկական բնութագրերի, ինչպես նաև՝ հրազենի ու գազային ատրճանակների բաղկացուցիչ մասերի կառուցվածքի և նշանակության իմացությունը։

14․ Աշխատողի գործնական հմտությունների ստուգումը ներառում է՝

1) հանձնաժողովի անդամների հսկողությամբ աշխատողի կողմից սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետում նշված զենքի տեսակների մասնակի քանդման և հավաքման հմտության ստուգումը,

2) աշխատողի կողմից ուսումնական զենք և ռազմամթերք օգտագործելով՝ զենքի լիցքավորման և լիցքաթափման, կրակ արձակելու, կրակելուց հետո գործողությունների հաջորդականության ստուգումը,

3) սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետում նշված զենքի տեսակները գործադրելիս, պահելիս և տեղափոխելիս անվտանգության կանոնների պահպանության ստուգումը։

15․ Ստուգարքը հանձնած են համարվում այն աշխատողները, ովքեր թեստավորման առաջադրանքից ստացել են դրական գնահատական և գործնական հմտությունների ստուգումն անցել են հաջողությամբ։

16․ Ստուգարքի արդյունքները գրանցվում են հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ և վավերացվում են հանձնաժողովի նախագահի և անդամների ստորագրություններով: Հանձնաժողովի նիստի արձանագրության մեկ օրինակը հանձնվում է իրավաբանական անձին, իսկ մյուսը պահվում է իրավաբանական անձի հաշվառման գործում:

17․ Ստուգարքից «չստուգված» ստանալու դեպքում հանձնաժողովի նախագահի կողմից 10-օրյա ժամկետում նշանակվում է ստուգարքի վերահանձնում: Վերահանձնումից «չստուգված» ստացած աշխատողը զրկվում է զենք կրելու թույլտվություն ստանալու (երկարաձգելու) իրավունքից:

18․ Ստուգարքից «չստուգված» ստացած աշխատողը ստուգարքի արդյունքները կարող է բողոքարկել հանձնաժողովին՝ ոչ ուշ, քան արդյունքները հայտարարելուց հետո 1 ժամվա ընթացքում։ Հանձնաժողովի որոշումը բողոք ներկայացրած անձին հայտնվում է նույն օրը։

19․ Ստուգարքից «չստուգված» ստացած աշխատողը մինչև ստուգարքի վերահանձնումը (այդ թվում նաև բողոքարկման դեպքում) զրկվում է զենք կրելու թույլտվություն ստանալու (երկարաձգելու) իրավունքից:

20․ Հանձնաժողովը ստուգարքի դրական գնահատականների հիման վրա ընդունում է որոշում ստուգարք հանձնած աշխատողներին քաղաքացիական կամ ծառայողական զենք կրելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ։ Թույլտվությունը տրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:

  • Discussed

    17.02.2023 - 05.03.2023

  • Type

    Order Decision

  • Area

    Security, Education and science

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4126

Print

Suggestions

Կոլյա Մկրտչյան

18.02.2023

Առաջարկում եմ գործնական քննության մեջ փոփոխություն կատարել ժամկետային ծառայության ընթացքում մարտական հերթապահություն անցկացրած զինվորի համար։ Ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը որ արտաքին բալիստիկայի չիմացության պատճառով հնարավոր է առաջա հանցավոր ինքնավստահությամբ առաջած հանցագործություն՝ պարտադիր թեստերում ներառել արտաքին բալիստիկային վերաբերելի հարցեր։

Կոլյա Մկրտչյան

18.02.2023

Առաջարկում եմ նաև անդրադառնալ այն հարցին թե ինչ զինատեսակներով են անցկացվելու գործնական քննությունները։

See more