Ռուզան Շահվերդյան
28.11.2017
ուղղում առաջարկիս մեջ տեղ գտած վրիպակի՝ ոչ թե հայերեն կամ հայատառ, այլ հայերեն և հայատառ: Շնորհակալություն:
Under development
3 - Agree
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացումը բխում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) նախատեսված դրույթները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) նախատեսված դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
Բացի այդ, հարկ է նշել, որ «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների կիրառման պրակտիկայում ի հայտ են եկել դրանցում տեղ գտած որոշ վրիպակներ, մի շարք խնդիրներ, որոնց լուծման, ինչպես նաև բնագավառի մի շարք այլ ընթացակարգային դրույթների կարգավորման համար անհրաժեշտ է սահմանել հստակ մոտեցումներ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակվել է սույն՝ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.
Այսպես՝
Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է նույն կարգավորումը նախատեսել նաև նույն հոդվածի 2-5-րդ կետերով սահմանված տարրերի վերաբերյալ, համաձայն որի նշված նիշերը կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ որպես չպահպանվող տարրեր, եթե նրանք գերիշխող մաս չեն զբաղեցնում:
Վերը նշված հոդվածի կապակցությամբ, անհրաժեշտ է նշել, որ ելնելով միջազգային պրակտիկայից՝ անհրաժեշտություն է առաջացել առավել տարանջատելու ֆիրմային անվանումները և ապրանքային նշանները՝ նվազեցնելով մեկը մյուսի հետ առընչվելու հնարավորությունը, քանի որ ֆիրմային անվանման գործառույթն է տարանջատել իրավաբանական անձանց՝ մեկը մյուսից, իսկ ապրանքային նշանինը՝ ապրանքները և (կամ) ծառայությունները, դրանով իսկ խթանելով ապրանքային նշանների պահպանության արժեքավորումը, որը և հանդիսանում է ապրանքների և (կամ) ծառայությունների հիմնական անհատականացման միջոց:
Հետևաբար, ելնելով նշվածից՝ փոփոխվել են ապրանքային նշանի գրանցումը մերժելու հարաբերական հիմքերին վերաբերող որոշ մոտեցումներ, որի արդյունքում Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով նշված դրույթը ուժը կորցրած է ճանաչվել:
Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետ սահմանված է ապրանքային նշանի գրանցման թվականից հաշված՝ հինգ տարի անընդմեջ, կամ հայցը ավելի ուշ ներկայացնելու դեպքում, հայցին անմիջականորեն նախորդող հինգ տարի անընդմեջ ժամանակահատվածը, իսկ Պայմանագրով նախատեսված դրույթի համաձայն՝ նշված ժամանակահատվածը սահմանված է երեք տարի:
Հետևաբար՝ վերը նշված դրույթները համապատասխանեցվել են Պայմանագրի դրույթներով նախատեսված պահանջներին՝ հետագա հակասություններից խուսափելու նպատակով:
Հետևաբար, ելնելով նշվածից՝ Օրենքի համապատասխան դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:
Բացի այդ, Օրենքի ընդունմամբ կբարելավվի Օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաև պրակտիկայում առաջացող հնարավոր խնդիրների լուծումները։
Discussed
08.11.2017 - 30.11.2017
Type
Law
Area
Economy, Economical
Ministry
Ministry of Economy
Views 10410
Print28.11.2017
ուղղում առաջարկիս մեջ տեղ գտած վրիպակի՝ ոչ թե հայերեն կամ հայատառ, այլ հայերեն և հայատառ: Շնորհակալություն:
21.11.2017
Քանի որ օրենքում ապրանքային նշանի լեզվի մասին հիշատակություն չկա, առաջարկում եմ 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ կետ 2-ով. <<Ապրանքային նշանի մեջ մտնող տառերը, բառերը, բառակապակցություններն ու կարգախոսները կարող են լինել միայն հայերեն կամ հայատառ, այլ երկրներում ներկայացված լինելու համար, անհրաժեշտության դեպքում, համապատասխան տառադարձությամբ: Այլ երկրներում գրանցված ապրանքային նշանները հրապարակային գրվածքներում զուգահեռաբար պետք է ունենան հայերեն տառադարձությունը՝ ավելի փոքր չափերով ու չգերիշխող դիրքում>>: