«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
«____ » ___________2023 թ. N____________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________
Ղեկավարվելով <Քաղաքաշինության մասին> օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 5.1-րդ կետերով, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի <Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 29-ի N273-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին> N128-Ն հրամանի հավելվածի.
1) <III.Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծման փուլերը> III գլխի աղյուսակ N1-ը լրացնել նոր՝ 8-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ. <8.Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցներ), ինտերյերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք՝ ըստ նախագծային առաջադրանքի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի:>,
2) <IV.Նախագծային փաստաթղթերի կազմը մեկ և երկու փուլերով մշակման դեպքում> IV գլխի.
ա. աղյուսակ N2-ի <Էներգախնայողությանն և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ> մասից հետո լրացնել նոր մաս՝ <Ներքին մակերեսների (միջավայրի) ներկառուցված և առանձին տեղաբաշխվող կահավորանք, գույք և սարքավորումներ (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցներ), ինտերյերի գեղարվեստական ձևավորում, հարդարանք, տարածքի համալիր բարեկարգում, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովում, շրջակա միջավայրի բարելավում>,
բ. աղյուսակ N3-ի <Էներգախնայողությանն և էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ> 11-րդ կետից հետո լրացնել նոր 11.1 և 11.2 կետեր, հետևյալ բովանդակությամբ, համապատասխանաբար. և ,
գ. աղյուսակ N5-ը լրացնել նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ, համապատասխանաբար. և ,
դ. 5-րդ բաժնի <3) Ճարտարապետաշինարարական մաս> 3)-րդ ենթաբաժնի <Ճարտարապետական լուծումներ> պարբերության <Տեքստային նյութեր> մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <Տեքստային նյութերը ներառում են՝ նախագծվող օբյեկտի արտաքին և ներքին տեսքերի, նրա ծավալատարածական, հատակագծային և ֆունկցիոնալ լուծումների նկարագիրը և հիմնավորումը, ճարտարապետական հորինվածքի նկարագիրը և հիմնավորումը, հիմնական, օժանդակ, սպասարկման և տեխնիկական նշանակության, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների հարդարման, հատակների, տանիքի, կախովի առաստաղների, միջնորմների, ինչպես նաև հաշմանդամություն և տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց համար կենսագործունեության պայմանների ու շահագործման մատչելիության ապահովմանն ուղղված լուծումների նկարագիրը:>,
ե. 5-րդ բաժնի <3) Ճարտարապետաշինարարական մաս> 3)-րդ ենթաբաժնի <Ճարտարապետական լուծումներ> պարբերության <Գծագրական նյութեր> մասի <ա.> կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <շենքերի, շինությունների հարկաբաժինների հատակագծերը (այդ թվում` նկուղի, որմնախարսխային հատվածի, տեխնիկական ընդհատակի, տեխնիկական հարկի, ձեղնահարկի, բազմաբնակարան (բազմաֆունկցիոնալ) շենքերի դեպքում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքների), հարաչափերի (մակերեսների) և դրանց գործառնական նշանակության նշումով (սենքերի մասնագրերը),>,
զ. 5-րդ բաժնի <3) Ճարտարապետաշինարարական մաս> 3)-րդ ենթաբաժինը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝ <Ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, խելամիտ հարմարեցումների կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերյերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումներ
Բաժինը մշակվում է տեխնիկական և նախագծային առաջադրանքների առկայությամբ՝ օբյեկտների գործառնական նշանակության, դրանց ներքին միջավայրին բնորոշ առանձնահատկությունների ու պահանջվող տեխնոլոգիական, կոնստրուկտիվ, ինժեներական ու ճարտարապետական լուծումների հաշվառմամբ՝ բազմաֆունկցիոնալ բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների նախագծման, կիրառելի է որպես պարտադիր պահանջ կրթական, առողջապահական, մարզական ու սոցիալական նշանակության օբյեկտների դեպքում և ընդգրկում է՝
Տեքստային նյութեր`
Տեքստային նյութերը ներառում են՝ օբյեկտների ներքին մակերեսների (միջավայրի) կահավորանքի, գույքի և սարքավորումների (այդ թվում աշխատանքների, ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների) տեղաբաշխման, ինտերյերի գեղարվեստական ձևավորման, հարդարանքի, շահագործման անվտանգության հատակագծային, կոնստրուկտիվ, ինժեներական և ճարտարապետական լուծումների նկարագիրը, նախատեսվող գույքի, կահավորանքի, սարքավորումների, հարդարանքի ձեռքբերման պայմանները, հիմնավորումը և համապատասխանությունը նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, սանիտարական նորմերի ու օրենսդրության պահանջներին:
Գծագրական նյութեր՝
ա. կահավորանքի, գույքի և սարքավորումների, խելամիտ հարմարեցումների, մատչելիության համընդհանուր դիզայնի կազմակերպման ու սպասարկման տեխնիկական միջոցների մասնագրերը (գույքի, կահավորանքի գծագրերը հարաչափերով, շինանյութերի, հարդարման նյութերի ու սարքավորումների ցանկը և մակնշումը, երաշխիքային ժամկետները), տեղաբաշխումն ըստ հարկաբաժինների:>:
Ա. ՂՈՒԼԱՐՅԱՆ
-
Discussed
03.02.2023 - 18.02.2023
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 3015
Print