Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:40 Առաջարկում եմ պարտադիր վերապատրաստումը թողնել նույն ֆորմատով՝ ավելացնելով հատկացված ժամաքանակը, որը կտրամադրվի ուսուցիչների մոտ առաջացած մասնագիտական խնդիրների և հարցերի քննարկամանը։ Չի ընդունվել: Վերապատրաստման նոր մեխանիզմը բխում է պետության ռազմավարությունից:
2 Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:40 Կրեդիտների ստացումը կազմակերպվի ԿԶՆԱԿ-ի ի կողմից կազմված թեստերի միջոցով, ընդ որում յուրաքանչյուր բաժնից լինեն մեծ թվով թեստեր, և յուրաքանչյուր վերապատրաստված ուսուցչի համար այդ թեստերի բանկից ամեն անգամ լրացված թեստը կգեներացվի համակարգի կողմից։ Չի ընդունվել: ԿԶՆԱԿ-ն իրականացնելու է մշտադիտարկում, հետևաբար ստացած կրեդիտների հավաստիությունն ստուգելու դեպքում կառաջանա շահերի բախում:
3 Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:41 Առաջարկում եմ պարտադիր վերապատրաստումը թողնել նույն ֆորմատով՝ ավելացնելով հատկացված ժամաքանակը, որը կտրամադրվի ուսուցիչների մոտ առաջացած մասնագիտական խնդիրների և հարցերի քննարկամանը։ Չի ընդունվել: Վերապատրաստման նոր մեխանիզմը բխում է պետության ռազմավարությունից:
4 Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:41 Կրեդիտների ստացումը կազմակերպվի ԿԶՆԱԿ-ի ի կողմից կազմված թեստերի միջոցով, ընդ որում յուրաքանչյուր բաժնից լինեն մեծ թվով թեստեր, և յուրաքանչյուր վերապատրաստված ուսուցչի համար այդ թեստերի բանկից ամեն անգամ լրացված թեստը կգեներացվի համակարգի կողմից։ Չի ընդունվել: ԿԶՆԱԿ-ն իրականացնելու է մշտադիտարկում, հետևաբար ստացած կրեդիտների հավաստիությունն ստուգելու դեպքում կառաջանա շահերի բախում:
5 Մասնակցային Դպրոց 10.02.2023 21:28:28 Ներկայացված նախագիծը ունի հետևյալ խնդիրները՝ - այն պարունակում է բազմաթիվ անհասկանալի ձևակերպումներ և օգտագործված միջազգային փորձը տեղայնացված չէ, - մասնագիտական հանրությունը բավարար խորությամբ չի քննարկել նման համակարգի ներդրման արդյունավետությունը, - վերապատրաստումների որակի արդյունավետ հսկողության և կարիքի վերհանման մեխանիզմների բացակայության պայմաններում այսպիսի համակարգի կիրառումը խնդրահարույց է: Առաջարկ Վերստին քննարկում կազմակերպել մանկավարժական համայնքի, փորձագետների, վերապատրաստող կազմակերպությունների մասնակցությամբ և խորությամբ քննարկել փաստաթղթի դրույթները: Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը լրամշակվել է: Բովանդակային փոփոխություններ է կրել, և համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ. -ի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանով սահմանված՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշներին: