Добавить в избранное
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՔՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:40 | Առաջարկում եմ պարտադիր վերապատրաստումը թողնել նույն ֆորմատով՝ ավելացնելով հատկացված ժամաքանակը, որը կտրամադրվի ուսուցիչների մոտ առաջացած մասնագիտական խնդիրների և հարցերի քննարկամանը։ | Չի ընդունվել: Վերապատրաստման նոր մեխանիզմը բխում է պետության ռազմավարությունից: | |
2 | Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:40 | Կրեդիտների ստացումը կազմակերպվի ԿԶՆԱԿ-ի ի կողմից կազմված թեստերի միջոցով, ընդ որում յուրաքանչյուր բաժնից լինեն մեծ թվով թեստեր, և յուրաքանչյուր վերապատրաստված ուսուցչի համար այդ թեստերի բանկից ամեն անգամ լրացված թեստը կգեներացվի համակարգի կողմից։ | Չի ընդունվել: ԿԶՆԱԿ-ն իրականացնելու է մշտադիտարկում, հետևաբար ստացած կրեդիտների հավաստիությունն ստուգելու դեպքում կառաջանա շահերի բախում: | |
3 | Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:41 | Առաջարկում եմ պարտադիր վերապատրաստումը թողնել նույն ֆորմատով՝ ավելացնելով հատկացված ժամաքանակը, որը կտրամադրվի ուսուցիչների մոտ առաջացած մասնագիտական խնդիրների և հարցերի քննարկամանը։ | Չի ընդունվել: Վերապատրաստման նոր մեխանիզմը բխում է պետության ռազմավարությունից: | |
4 | Նելլի Ասոյան 09.02.2023 12:40:41 | Կրեդիտների ստացումը կազմակերպվի ԿԶՆԱԿ-ի ի կողմից կազմված թեստերի միջոցով, ընդ որում յուրաքանչյուր բաժնից լինեն մեծ թվով թեստեր, և յուրաքանչյուր վերապատրաստված ուսուցչի համար այդ թեստերի բանկից ամեն անգամ լրացված թեստը կգեներացվի համակարգի կողմից։ | Չի ընդունվել: ԿԶՆԱԿ-ն իրականացնելու է մշտադիտարկում, հետևաբար ստացած կրեդիտների հավաստիությունն ստուգելու դեպքում կառաջանա շահերի բախում: | |
5 | Մասնակցային Դպրոց 10.02.2023 21:28:28 | Ներկայացված նախագիծը ունի հետևյալ խնդիրները՝ - այն պարունակում է բազմաթիվ անհասկանալի ձևակերպումներ և օգտագործված միջազգային փորձը տեղայնացված չէ, - մասնագիտական հանրությունը բավարար խորությամբ չի քննարկել նման համակարգի ներդրման արդյունավետությունը, - վերապատրաստումների որակի արդյունավետ հսկողության և կարիքի վերհանման մեխանիզմների բացակայության պայմաններում այսպիսի համակարգի կիրառումը խնդրահարույց է: Առաջարկ Վերստին քննարկում կազմակերպել մանկավարժական համայնքի, փորձագետների, վերապատրաստող կազմակերպությունների մասնակցությամբ և խորությամբ քննարկել փաստաթղթի դրույթները: | Ընդունվել է ի գիտություն: Նախագիծը լրամշակվել է: Բովանդակային փոփոխություններ է կրել, և համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1667-Ն որոշմամբ հաստատված կարգին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թ. -ի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանով սահմանված՝ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի մասնագիտական չափանիշներին: |