Add to favourites
Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-Ի թիվ 496-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերոնշյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդունված՝ «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատարված օրենսդրական փոփոխությունների կիրառությունն ապահովելու նպատակով նախկին օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական իրավական ակտերի փոփոխության և նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն է առաջացել: Այս առումով, ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 12-ի թիվ 496-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է ենթաօրենսդրական իրավական ակտերի դրույթները նոր կատարված օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Որոշմամբ կարգավորված են պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման հետ կապված հարաբերություններ: Որոշման 1-ին կետի 1.1-ին ենթակետով սահմանված է մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորությունները պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով վճարման կարգը։ Որոշումն ընդունելու ժամանակ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նախկին օրենքով սահմանված չի եղել համապատասխան իրավական հենքը։ Միաժամանակ, Որոշմամբ նախատեսված չի եղել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարման ենթակա միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի համար էլեկտրոնային վճարման հնարավորությունը: Խնդիրը այն է, որ Որոշմամբ վերոնշյալ վճարների համար նախատեսված չէ այդ հնարավորությունը, իսկ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել է, որ այդ վճարների էլեկտրոնային վճարման կարգը նույնպես սահմանում է Կառավարությունը: Այս առումով, Որոշումը պետք է համապատասխանեցվի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքին։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև սահմանել, որ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար միագումար մաքսային վճարի ձևով մաքսատուրքի և հարկերի վճարումները կատարվելու են էլեկտրոնային եղանակով՝ անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարումներն էլեկտրոնային եղանակով կատարելու կարգն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ. Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.9-րդ՝ «Հարկային և մաքսային վարչարարություն» բաժինների մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային և մաքսային մարմինների էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործման շնորհիվ կբարելավվի տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների որակը, կընդլայնվի փոխանակվող տեղեկությունների ծավալն ու կբարձրացվի դրանց անվտանգությունը, կկրճատվի մատուցվող ծառայությունների ժամանակը։
-
Discussed
27.01.2023 - 16.02.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
Views 2289
Print