Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 12-Ի թիվ 496-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 496-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիր­ները. Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2022 թվա­­կանի սեպտեմբերի 14-ին «Մաքսային կարգավորման մասին» ՀՕ-353-Ն ՀՀ օրենքի ընդուն­­­մամբ, որն ամբողջությամբ նոր մշակված և ընդունված օրենք է: Միաժամանակ, վերո­նշյալ օրենքով ուժը կորցրած է ճանաչվել նախկինում ընդուն­ված՝ «Մաքսային կար­գավոր­­ման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքը: Կատար­ված օրենսդրական փոփո­­խությունների կիրառությունն ապահովելու նպատակով նախկին օրենքի հիման վրա ընդուն­­ված ենթա­օրե­նսդրա­կան իրավական ակտերի փոփոխության և նոր իրավական ակտերի ընդունման անհ­րաժեշ­տու­թյուն է առաջացել: Այս առու­մով, ՀՀ կառավա­րու­թյան 2012 թվականի ապրիլի 12-ի թիվ 496-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխությունների կատար­ման անհրաժեշտությունը նույնպես պայմանավորված է ենթաօրե­նսդրական իրա­վա­կան ակտերի դրույթները նոր կատարված օրենսդրական փոփո­խություններին համա­պա­տաս­խանեցնելու անհրաժեշտությամբ։
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Որոշ­մամբ կարգավորված են պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրման և գործար­­­կման հետ կապված հարաբերություններ: Որոշման 1-ին կետի 1.1-ին ենթակետով սահմանված է մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշ­վարկ­ված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտավորություն­­­­­­­­ները պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով վճարման կարգը։ Որո­շումն ընդունելու ժամանակ ­«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նախկին օրենքով սահմանված չի եղել համապատասխան իրավական հենքը։ Միաժամանակ, Որոշմամբ նախատեսված չի եղել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաք­սային մարմիններին վճարման ենթակա միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաք­սա­տուրքի և հարկերի համար էլեկտրոնային վճարման հնարավորությունը: Խնդիրը այն է, որ Որոշմամբ վերոնշյալ վճարների համար նախատեսված չէ այդ հնարավորությունը, իսկ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ նոր օրենքով սահմանվել է, որ այդ վճարների էլեկտրոնային վճարման կարգը նույնպես սահմանում է Կառավարությունը: Այս առումով, Որո­շումը պետք է համապատասխանեցվի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Մաքսա­յին կար­գավորման մասին» ՀՕ-353-Ն օրենքին։
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է Որոշումը համապատասխանեցնել 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Մաքսա­յին կարգա­վոր­ման մասին» ՀՕ-353-Ն օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասին, ինչպես նաև սահմանել, որ ֆիզի­կական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար միագումար մաք­սա­յին վճարի ձևով մաքսատուրքի և հարկերի վճարումները կատարվելու են էլեկտրո­նա­յին եղանակով՝ անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից:
  4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մաքսային մարմին­­ներին վճարման ենթակա վճարումներն էլեկտրոնային եղանակով կատարելու կարգն է­­:
  5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
  6. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխու­թյուն­ները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախագծի ընդուն­մամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
  7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վարություններ. Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.9-րդ՝ «Հար­կային և մաքսային վարչարարու­թյուն» բաժինների մասով սահմանված քաղա­քա­կա­նու­թյան ուղղու­­­­­­թյուն­ներից, ըստ որի հարկային և մաքսային մարմինների էլեկտրոնային կառա­վարման համակարգերի կատարելագործման շնորհիվ կբարելավվի տնտեսավարող սուբյեկ­տներին մատուցվող ծառայությունների որակը, կընդլայնվի փոխա­նակ­վող տեղեկությունների ծավալն ու կբարձրացվի դրանց անվտանգությունը, կկրճատվի մատուց­վող ծառայությունների ժամանակը։
  • Քննարկվել է

    27.01.2023 - 16.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2285

Տպել