«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ
-
0 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Կարգավորման ենթակա խնդիրը.
ՀՀ կառավարության 27 հուլիսի 2017 թվականի Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին N 904-Ն որոշմամբ սահմանված են ընթացակարգային նորմեր, որոնք իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց են, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված ընթացակարգային նորմերը կանոնակարգել է հարկային մարմնի ղեկավարի ներքին հրամանով:
- 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Կառավարությունը:
Կառավարությունը Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին N 904-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Որոշման 1-ին կետով հաստատել է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը (այսուհետ՝ Կարգ), մասնավորապես՝ Կարգի II՝ Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրները բաժնով սահմանվել են Օրենսգրքով սահմանված կարգով հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի, միջնորդագրի, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման հետ կապված այլ ընթացակարգային կանոնակարգումներ:
Ավելին, Կարգի վերաբերյալ Դատարաններն արձանագրում են հետևյալը.
- Որոշմամբ սահմանված կարգի համաձայն հսկիչ գնումը պետք է իրականացնի այն անձը, ում հատկացվել է համապատասխան գումարը,
- Հաճախ հանձնարարագրի տրման ամսաթիվը և հսկիչ գնման համար հատկացված գումարի ամսաթիվը տարբերվում են, ինչը խնդիր է առաջացնում բոլոր այն դեպքերում, երբ գումարը տրամադրվում է նախքան ուսումնասիրության հանձնարարագիր տրամադրելը։
Թիվ ՎԴ/1335/05/22 վարչական գործով 19.10.2022թ.-ի վճռով դատարանն արձանագրել է. «հսկիչ գնման նպատակով դրամական միջոցները տրամադրվում են հանձնարարագրի հրապարակումից հետո և այդ միջոցները տրամադրելու համար ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձին ներկայացվում է, ի թիվս այլնի, նաև հանձնարարագրի պատճենը:
Այսինքն՝ մինչև միջնորդագիր ներկայացնելն արդեն իսկ պետք է հրապարակված լինի հանձնարարագիր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշմամբ նախատեսված վերոնշյալ՝ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ իրականացման ենթակա ընթացակարգային կանոնակարգումները վերաբերելի չեն լիազորող նորմով սահմանված կարգավորումներին, հետևաբար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվական հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով նախատեսվում է Որոշման դրույթների համապատասխանեցում լիազորող նորմի բովանդակությանը:
- 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է՝ նորմատիվ իրավական ակտ է համարվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտը, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, մշակվել է Նախագիծը:
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական ծրագրից:
- 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ Որոշումը կհամապատասխանեցվի լիազորող նորմի բովանդակությանը:
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
04.01.2023 - 19.01.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2810
Print