Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

ՀՀ կառավարության 27 հուլիսի 2017 թվականի Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին N 904-Ն որոշմամբ սահմանված են ընթացակարգային նորմեր, որոնք իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց են, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված ընթացակարգային նորմերը կանոնակարգել է հարկային մարմնի ղեկավարի ներքին  հրամանով:

  1. 2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Կառավարությունը:

Կառավարությունը Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին N 904-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) Որոշման 1-ին կետով հաստատել է հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը (այսուհետ՝ Կարգ), մասնավորապես՝ Կարգի II՝ Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրները բաժնով սահմանվել են Օրենսգրքով սահմանված կարգով հսկիչ գնում կատարելու համար տրված գրավոր հանձնարարագրի, միջնորդագրի, հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իրականացման հետ կապված այլ ընթացակարգային կանոնակարգումներ:

Ավելին, Կարգի  վերաբերյալ Դատարաններն արձանագրում են հետևյալը.

  1. Որոշմամբ սահմանված կարգի համաձայն հսկիչ գնումը պետք է իրականացնի այն անձը, ում հատկացվել է համապատասխան գումարը,
  2. Հաճախ հանձնարարագրի տրման ամսաթիվը և հսկիչ գնման համար հատկացված գումարի ամսաթիվը տարբերվում են, ինչը խնդիր է առաջացնում բոլոր այն դեպքերում, երբ գումարը տրամադրվում է նախքան ուսումնասիրության հանձնարարագիր տրամադրելը։

Թիվ ՎԴ/1335/05/22 վարչական գործով 19.10.2022թ.-ի վճռով դատարանն արձանագրել է. «հսկիչ գնման նպատակով դրամական միջոցները տրամադրվում են հանձնարարագրի հրապարակումից հետո և այդ միջոցները տրամադրելու համար ֆինանսահաշվային կառուցվածքային ստորաբաժանում կամ հարկային տեսչության հաշվապահական հաշվառման վարման լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձին ներկայացվում է, ի թիվս այլնի, նաև հանձնարարագրի պատճենը:

Այսինքն՝ մինչև միջնորդագիր ներկայացնելն արդեն իսկ պետք է հրապարակված լինի հանձնարարագիր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Որոշմամբ նախատեսված վերոնշյալ՝ հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների մեջ իրականացման ենթակա ընթացակարգային կանոնակարգումները վերաբերելի չեն լիազորող նորմով սահմանված կարգավորումներին, հետևաբար մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվական հուլիսի 27-ի N 904-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով նախատեսվում է Որոշման դրույթների համապատասխանեցում լիազորող նորմի բովանդակությանը:

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, այն է՝ նորմատիվ իրավական ակտ է համարվում Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտը, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, մշակվել է Նախագիծը:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

         Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական ծրագրից:

  1. 6. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ Որոշումը կհամապատասխանեցվի լիազորող նորմի բովանդակությանը:

  1. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

          Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    04.01.2023 - 19.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2806

Տպել