Add to favourites

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվա­կանի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 5-րդ մասը օրենքով բա­ռից հետո լրացնել , բացառությամբ սույն օրենքի 28-րդ հոդվածով նա­խա­տես­ված ատես­տա­վորման կարգի:

Հոդված 2. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ բառը փո­խա­րի­նել ԱՏԵՍ­ՏԱ­ՎՈՐՈՒՄԸ բառով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից ատեստավորման արդյունքում բառերը հանել,

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

4. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ավագ և միջին խմբերի պաշ­տոն­ներում ծառայողների առաջխաղացումը կատարվում է պետական լիազոր մարմնի համա­պա­տասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա:,

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով,

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

7) սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում՝ մինչև 2 ամիս ժամանակով:,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում կադրերի տրա­մադ­րության տակ գտնվելիս ազգային անվտանգության մարմինները պարտավոր են ծա­ռա­յողին` նրա կրթությանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող և սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով չնա­խատեսված պաշտոն առաջարկել: Կադրերի տրամադրության տակ գտնվելու սահ­ման­ված ժամկետը լրանալուց հետո ծառայողը, սույն օրենքով սահմանված կարգով, արձակ­վում է ծառայությունից::

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետից ատեստավորման արդյունքների հիման վրա բառերը հանել,

2) 7-րդ կետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

8) սույն օրենքի 28-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքում::

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանա­վոր­ման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողների ատես­տավորումը

  1. Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրականացման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթներ ունեցող պաշտոններ (սույն հոդ­վածում այսուհետ՝ համա­պա­տաս­խան պաշտոն) զբաղեցնող ծառայողների մասնա­գիտա­կան ունակությունների գնահատման և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որո­շելու նպատակով կատարվում է ատեստավորում (այսուհետ՝ ատեստավորում), որի արդյունք­ներով հաշվարկվում է հավելավճար:
  2. Ատեստավորման կարգը և պե­տական սահ­­մանի պահպանության, օպերատիվ-հե­տա­խու­զական գործունեության իրա­կա­նաց­ման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանա­վոր­ման, վերահսկման գործա­ռույթ­նե­րի շրջա­նակը սահ­ման­վում է Կառավարության որոշմամբ: Համա­պատասխան պաշտոնների անվանացանկը սահմանում է պետական լիազոր մար­մնի ղեկավարը: Ատես­տա­վորման՝ սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ազ­գային անվտանգության մարմինների շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զին­ծա­ռա­յողների վրա:
  3. Ատեստավորման անցկացման նպատակով պետական լիազոր մարմնի ղեկավարի հրա­մանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):
  4. Համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակվող ծառայողները ենթակա են ատես­տավորման պաշտոնի նշանակվելու օրվանից ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան չորս ամիս հետո, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հա­վե­լավճարը հաշվարկվում է պաշտոնի նշանակման օրվանից:
  5. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահ­մանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յու­րա­քանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:
  6. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծա­ռա­յողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան չորս ամիս հետո:
  7. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ատեստավորման ծառայության անցնելուց հետո` երկամսյա ժամկետում:
  8. Ատեստավորման ենթակա չեն ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները և բարձրագույն սպայական կոչում ունեցող ծառայողները:
  9. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատես­տա­վոր­ման անցկացման ժամկետի մասին:
  10. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը`

1) ենթակա է հավելավճար հաշվարկվելու.

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը.

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկվելու:

  1. Ատեստավորում անցած այն ծա­ռա­յողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդ­վա­ծի 10-րդ մասի 2-րդ կամ 3-րդ կետերով նա­խա­տես­ված եզրակացությունը, նոր ատես­տա­վորում անցնելու հա­մար մեկ տարվա ընթացքում կարող են դիմել ոչ ավելի, քան երկու ան­գամ, որի արդյունքներով սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նա­խա­տես­ված եզրա­կ­ացու­թյունը կայացվելու դեպքում, հա­վե­լավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռք­բերման օր­վա­նից:
  2. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րում անցած այն ծա­ռա­յողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կե­տով նա­խա­տես­ված եզրակացությունը, ազատվում են զբաղեցրած համապատասխան պաշ­տոնից:
  3. Ծառայողը պարտադիր ծա­նո­թացվում է ատեստավորման արդյունքներին և կա­յաց­ված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատես­տավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծա­նո­թա­նալու օր­վա­նից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով՝ երե­սուն օրացուցային օրվա ընթացքում:
  4. Ատես­տա­վոր­ման արդյունքներով հաշվարկվող հա­վելավճարի չափերը և վճարման կար­գը սահ­ման­վում են Կառավարության որոշմամբ: Հա­վելավճարի հաշվարկման կարգը և հաշ­վարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմ­քերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղե­կավարի նորմատիվ հրա­մանով: Սույն մա­սի համաձայն հավելավճար հաշ­վար­կելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշ­տոն­ներ զբա­ղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահ­ման­ված լրավճարը և պայմանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հա­վելումը չի հաշվարկվում::

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բա­ցառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 28-րդ հոդվածի 2-րդ և 14-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում դրանցով նախատեսված համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
  2. 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:
  3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Ազգային անվտանգության մարմիններում պե­տա­կան սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառայողները սույն օրենքի 9-րդ հոդվածով նոր խմբագ­րությամբ շարադրվող 28-րդ հոդվածով նախատեսված ատես­տավորմանն առաջին ան­գամ մասնակցում են կամավոր:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այ­սու­հետ՝ oրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ավելացում» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան մարմիններում պե­տա­կան սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որա­կա­վորման համար՝ պաշտոնային դրույքա­չա­փին դրամական բացարձակ մեծությամբ սահ­ման­վող ավելացում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդա­կու­թյամբ 6.1-ին մասով.

«6.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան մարմիններում պե­տա­կան սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գործա­ռույթ­ներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին օրենքով սահմանված կարգով ատեստավորման արդ­յունքում որակավորման համար տրվում է հավե­լավճար, որը հաշվարկվում է պաշտոնային դրույ­­քաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացման միջոցով:,

2) 7-րդ մասում «դատավորին վճարվող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածի 6.1-ին մասով սահմանված» բառերը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդա­կու­թյամբ 5.1-ին մասով.

5.1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան մարմիններում պե­տա­կան սահմանի պահպանության կամ օպերատիվ-հետախուզական գործու­նեու­թյան իրա­կա­նաց­ման կամ հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­րահսկման գործա­ռույթ­ներ ունեցող զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողներին ատես­տա­վորման արդյունքում որակավորման հա­մար տրվում է հավելավճար՝ որի չափերը և վճար­ման կարգը սահմանվում են Հայաստանի Հան­րապետության կառավարության որոշմամբ։ Սույն մասով սահմանված հավելավճար հաշ­վար­կելու դեպքում Հայաստանի Հանրա­պե­տու­թյան ազգային անվտան­գու­թյան մարմիններում զին­վո­րական ծառայության պաշտոններ զբա­ղեց­ն­ող ծառայողներին սույն օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահ­ման­ված լրավճարը և պայ­մանագրային զինվորական ծառայության պաշտոնի համար սահմանված հավելումը չի հաշ­­վարկ­վում։»։

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

 

  • Discussed

    27.12.2022 - 11.01.2023

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4444

Print

Related documents / links