Add to favourites

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

         

Սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների կարգավորման համար, սկսած 2022 թվականի փետրվարի 1-ից, հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները։ Հիշյալ իրավակարգավորմամբ, որպես բաշխման ցանցին միացման գործընթացի արդիականացման արդյունք, փոխարինվեց հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի №659Ն որոշումը։

Գործող կարգավորումների համաձայն՝ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար փաստացի իրականացված ծախսերի և միացման համար գանձված միացման վճարների տարբերությունը ներառվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկներում՝ որպես ներդրում։ Միևնույն ժամանակ, միացման վճարների միջոցով հատուցվում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի  կողմից իրականացվող ծախսերի այն մասը, որը չի հատուցվում սպառված էլեկտրաէներգիայի համար կատարվող վճարումներով:

Նպատակ ունենալով ուսումնասիրելու միացման վճարների կարգավորման գործընթացի դրանց արժանահավատությունը ներկա ժամանակում՝ հանձնաժողովն իրականացրել է մանրակրկիտ վերլուծություն։ Վերլուծության համար հիմք են հանդիսացել նախորդ տարիների ընթացքում արձանագրված փաստացի տվյալները։ Մասնավորապես՝ գործող միացման վճարների իրատեսականությունն ու արդիականությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացում իրականացվող փաստացի ծախսումների նկատմամբ ատարտացոլելու նպատակով իրականացվել է 2021 թվականի ընթացքում բաշխման ցանցին միացված սպառման համակարգերին ուղղված փաստացի և դրանց միացման վճարների հարաբերակցության վերլուծություն։

Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում իրականացված փաստացի ծախսումների մակարդակն էականորեն գերազանցում է միացման վճարներինը։ Մասնավորապես՝ 0,22կՎ լարման ցանցին միացման դեպքում՝ 85.3%-ով, իսկ 0,4 կՎ լարման մակարդակում՝ 70.1%-ով, իսկ ամբողջական պատկերում փաստացի ծախսումները գերազանցում են գործող միացման վճարները 72.3%-ով։

Ընդ որում, արժեքային անհամապատասխանությունը հանգեցրել է նաև բաշխման ցանցին միացման դիմումների ոչ արդարացված աճին, մասնավորապես՝ վերջին հինգ տարիների ընթացքում բաշխման ցանցին միացված սպառման համակարգերի մոտ 40%-ը 2021 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի սպառում չի ունեցել: Ստեղծված իրավիճակի հետևանքով էլեկտրաէենրգիայի սակագնում ներառված ծախսերը չեն փոխհատուցվել էլեկտրաէենրգիայի սպառման համապատասխան աճով, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել վերջնական սպառողի սակագների վրա։

Ելնելով վերոգրյալից՝ կարելի է եզրակացնել, որ ըստ էության, ստեղծվում են բաշխման ցանցի ենթակառուցվածքներ, որոնք չգործածվելով՝ ավելացնում են բաշխիչ ցանցի ծախսերը, ինչն էլ լրացուցիչ բեռ է հանդիսանում համակարգի համար: Նշված իրավիճակի շարունակականության պարագայում մեծ են սպառում չունեցող նոր բաժանորդների քանակի ավելացման և էլեկտրաէներգիայի սակագնի աճի ռիսկերը։

 

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով առաջարկվում է միացման վճարների հաշվարկներում առաջնորդվել շինմոնտաժային արժեքների գործող գներով, հաշվի առնելով, որ գործող վճարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել դեռևս 2006-2007 թվականի գները։ Առաջարկվում է միացման վճարները հաշվարկել հետևյալ սպառողական խմբերի սպառման համակարգերի համար.

  1. Առանձնատների, բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների և առևտրային սպառողների 0,22 կՎ լարման սպառման համակարգերի միացում,
  2. առևտրային սպառողների 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացում,
  3. բազմաբնակարան շենքերի 0,4 կՎ լարման սպառման համակարգերի միացում,
  4. առևտրային սպառողների 6(10) կՎ լարման սպառման համակարգերի միացում։

Միացման ծախսերում հաշվի չեն առնվում 35 կՎ և բարձր լարման ընդհանուր օգտագործման ցանցերի և ենթակայանների, 6(10) կՎ բաշխիչ կետերի և դրանց 35 կՎ և բարձր լարման ընդհանուր օգտագործման ցանցին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծախսերը: Դրանք դիտարկվում են որպես էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացմանն ուղղված ծախսեր և ամբողջովին ընդգրկվում են էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկում:

Միացման վճարները հաշվարկվում են որպես ստանդարտ միացման վճարի և լրացուցիչ վճարի գումար, իսկ ստանդարտ միացման վճարը հաշվարկվում է որպես ստանդարտ միացման ծախսերի և սպառողի կողմից հետագա շահագործման հաշվարկային ժամկետում էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներով ընկերության կողմից ներգրավված կապիտալի վերադարձի (շահույթի և մաշվածության միջոցով) բերված արժեքի տարբերություն։

Ստանդարտ միացման ծախսերը հաշվարկելու համար օգտագործվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից միացման աշխատանքներում հիմնական օգտագործվող նյութերը և սարքավորումները՝ շինմոնտաժային աշխատանքների արժեքներով։ Ստանդարտ ծախսերի հաշվարկներում ներառվում են նաև հաշվառքի սարքերի և դրանց տեղադրման արժեքները։ Ընդ որում, նախատեսվում է տեղակայել էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին ինտեգրված հաշվառման համակարգեր։

Ընդ որում, որոշ դեպքերում կառուցման ծախսերը տարբերակված են ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի, հաշվի առնելով, որ, օրինակ, Երևան քաղաքում իրակացվող աշխատանքները հիմնականում ստորգետնյա են, և անց են կացվում մալուխներ, իսկ մարզերում լայնորեն օգտագործվում են վերգետնյա ենթակառուցվածքները։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։  

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդնունման արդյունքում զգալիորեն կթեթևանա սպառման համակարգերն էլեկտրական ցանցին ուղղված ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հնարավորություն կստանա այդ մասով ներդրումներն ուղղել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավմանը։

  • Discussed

    26.12.2022 - 11.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3748

Print

Suggestions

Eduard Gasparyan

29.12.2022

Դեմ եմ

See more