Eduard Gasparyan
29.12.2022
Դեմ եմ
3 - Կողմ
10 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ
Սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների կարգավորման համար, սկսած 2022 թվականի փետրվարի 1-ից, հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները։ Հիշյալ իրավակարգավորմամբ, որպես բաշխման ցանցին միացման գործընթացի արդիականացման արդյունք, փոխարինվեց հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի №659Ն որոշումը։
Գործող կարգավորումների համաձայն՝ սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման համար փաստացի իրականացված ծախսերի և միացման համար գանձված միացման վճարների տարբերությունը ներառվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկներում՝ որպես ներդրում։ Միևնույն ժամանակ, միացման վճարների միջոցով հատուցվում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ծախսերի այն մասը, որը չի հատուցվում սպառված էլեկտրաէներգիայի համար կատարվող վճարումներով:
Նպատակ ունենալով ուսումնասիրելու միացման վճարների կարգավորման գործընթացի դրանց արժանահավատությունը ներկա ժամանակում՝ հանձնաժողովն իրականացրել է մանրակրկիտ վերլուծություն։ Վերլուծության համար հիմք են հանդիսացել նախորդ տարիների ընթացքում արձանագրված փաստացի տվյալները։ Մասնավորապես՝ գործող միացման վճարների իրատեսականությունն ու արդիականությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացում իրականացվող փաստացի ծախսումների նկատմամբ ատարտացոլելու նպատակով իրականացվել է 2021 թվականի ընթացքում բաշխման ցանցին միացված սպառման համակարգերին ուղղված փաստացի և դրանց միացման վճարների հարաբերակցության վերլուծություն։
Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում իրականացված փաստացի ծախսումների մակարդակն էականորեն գերազանցում է միացման վճարներինը։ Մասնավորապես՝ 0,22կՎ լարման ցանցին միացման դեպքում՝ 85.3%-ով, իսկ 0,4 կՎ լարման մակարդակում՝ 70.1%-ով, իսկ ամբողջական պատկերում փաստացի ծախսումները գերազանցում են գործող միացման վճարները 72.3%-ով։
Ընդ որում, արժեքային անհամապատասխանությունը հանգեցրել է նաև բաշխման ցանցին միացման դիմումների ոչ արդարացված աճին, մասնավորապես՝ վերջին հինգ տարիների ընթացքում բաշխման ցանցին միացված սպառման համակարգերի մոտ 40%-ը 2021 թվականի ընթացքում էլեկտրաէներգիայի սպառում չի ունեցել: Ստեղծված իրավիճակի հետևանքով էլեկտրաէենրգիայի սակագնում ներառված ծախսերը չեն փոխհատուցվել էլեկտրաէենրգիայի սպառման համապատասխան աճով, ինչն իր բացասական ազդեցությունն է ունեցել վերջնական սպառողի սակագների վրա։
Ելնելով վերոգրյալից՝ կարելի է եզրակացնել, որ ըստ էության, ստեղծվում են բաշխման ցանցի ենթակառուցվածքներ, որոնք չգործածվելով՝ ավելացնում են բաշխիչ ցանցի ծախսերը, ինչն էլ լրացուցիչ բեռ է հանդիսանում համակարգի համար: Նշված իրավիճակի շարունակականության պարագայում մեծ են սպառում չունեցող նոր բաժանորդների քանակի ավելացման և էլեկտրաէներգիայի սակագնի աճի ռիսկերը։
Որոշման նախագծով առաջարկվում է միացման վճարների հաշվարկներում առաջնորդվել շինմոնտաժային արժեքների գործող գներով, հաշվի առնելով, որ գործող վճարների հաշվարկման համար հիմք են հանդիսացել դեռևս 2006-2007 թվականի գները։ Առաջարկվում է միացման վճարները հաշվարկել հետևյալ սպառողական խմբերի սպառման համակարգերի համար.
Միացման ծախսերում հաշվի չեն առնվում 35 կՎ և բարձր լարման ընդհանուր օգտագործման ցանցերի և ենթակայանների, 6(10) կՎ բաշխիչ կետերի և դրանց 35 կՎ և բարձր լարման ընդհանուր օգտագործման ցանցին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծախսերը: Դրանք դիտարկվում են որպես էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացմանն ուղղված ծախսեր և ամբողջովին ընդգրկվում են էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկում:
Միացման վճարները հաշվարկվում են որպես ստանդարտ միացման վճարի և լրացուցիչ վճարի գումար, իսկ ստանդարտ միացման վճարը հաշվարկվում է որպես ստանդարտ միացման ծախսերի և սպառողի կողմից հետագա շահագործման հաշվարկային ժամկետում էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներով ընկերության կողմից ներգրավված կապիտալի վերադարձի (շահույթի և մաշվածության միջոցով) բերված արժեքի տարբերություն։
Ստանդարտ միացման ծախսերը հաշվարկելու համար օգտագործվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից միացման աշխատանքներում հիմնական օգտագործվող նյութերը և սարքավորումները՝ շինմոնտաժային աշխատանքների արժեքներով։ Ստանդարտ ծախսերի հաշվարկներում ներառվում են նաև հաշվառքի սարքերի և դրանց տեղադրման արժեքները։ Ընդ որում, նախատեսվում է տեղակայել էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգին ինտեգրված հաշվառման համակարգեր։
Ընդ որում, որոշ դեպքերում կառուցման ծախսերը տարբերակված են ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի, հաշվի առնելով, որ, օրինակ, Երևան քաղաքում իրակացվող աշխատանքները հիմնականում ստորգետնյա են, և անց են կացվում մալուխներ, իսկ մարզերում լայնորեն օգտագործվում են վերգետնյա ենթակառուցվածքները։
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։
Որոշման ընդնունման արդյունքում զգալիորեն կթեթևանա սպառման համակարգերն էլեկտրական ցանցին ուղղված ներդրումների ազդեցությունը վերջնական սպառողի սակագնի վրա, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հնարավորություն կստանա այդ մասով ներդրումներն ուղղել սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարելավմանը։
Քննարկվել է
26.12.2022 - 11.01.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 3862
Տպել29.12.2022
Դեմ եմ