Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

___ _________ 2022 թվականի №___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
  • ԷԲՑ կանոնների 159-րդ կետի 4-րդ ենթակետում «նշում» բառից հետո լրացնել «(պահանջվող պահուստային հզորությունը չի կարող գերազանցել հիմնական սնուցման հզորությունը)» բառերը.
  • ԷԲՑ կանոնների 225-րդ կետում՝

ա. Բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

« »,

բ.  «N 1 մեթոդիկայի 2-րդ կետով սահմանված բանաձևով» բառերը փոխարինել «2-րդ գլխի համաձայն» բառերով.

  • ԷԲՑ կանոնների 225-րդ կետից հանել «Գծթ-ն ծախսատարության և թերբեռնվածության գործակիցն է, որը Երևան քաղաքի վարչական տարածքում ընդունվում է հավասար 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում՝ հավասար 1-ի,» բառերը,
  • ԷԲՑ կանոնների 226-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«226. Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերի Բաշխման ցանցին միացման վճարներն ընդունվում են այդ բազմաբնակարան շենքի սպառման համակարգերի միացման ժամանակ կառուցապատողի համար հաշվարկված դրույքներին հավասար։».

  • ԷԲՑ կանոնների 229-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«229. Պայմանագրով ամրագրված հզորության փոփոխության դեպքում, եթե չի փոխվում լարման մակարդակը, Միացման վճար հաշվարկելիս Միացման վճարի հաստատուն ծախսերի մեծությունը (Վհ) չի հաշվարկվում, և Միացման վճարը հաշվվում է առկա հզորության և պահանջվող հզորության տարբերության չափը բազմապատկելով փոփոխական ծախսերի մեծության (Վփ) արժեքին։».

  • ԷԲՑ կանոնների 230-235-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
  • ԷԲՑ կանոնների 4-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է 2023 թվականի փետրվարի 1-ից։

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

                

 

 ք. Երևան

 ___ ___________ 2022թ.

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի ---ի №---Ն որոշման

 

«Հավելված N 4

 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների

 

 

 

 

 

 

           

 

 

 

 

ՍՊԱՌՈՂԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

  

  1. 22 կՎ լարմամբ միացվող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

 Աղյուսակ N 1

Միացման տեսակը

Միացվող առավելագույն հզորությունը

Ստանդարտ միացման վճարը հազար դրամ ( ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

Երևան քաղաքի տարածք

Հայաստանի Հանրապետության
տարածք (բացառությամբ Երևան քաղաքի)

Միաֆազ (0.22 կՎ)

10 կՎԱ

282

234

14 կՎԱ

305

239

Միացման ուժեղացում

10կՎԱ-ից 14 կՎԱ

23

5

 

  1. 4 կՎ լարմամբ միացվող առանձնատների և առևտրային սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վստ = Վհ փ * Պհզ 

 

որտեղ`

Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 ( երեք հարյուր հինգ հազար) դրամի,

Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 46 000 ( քառասունվեց հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 20 000 (քսան հազար) դրամի,

Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ)։

 

ԳԼՈՒԽ 2. Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները

  1. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարները միաֆազ միացման դեպքում որոշվում են համաձայն հետևյալ աղյուսակի.

Աղյուսակ N 2

 Միաֆազ միացմամբ

բնակարանների և

առևտրային սպառողների քանակը

Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում, հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը)

10 կՎԱ հզորություն

14 կՎԱ հզորություն

693

790

 

  1. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և առևտրային սպառողների միացման վճարները 0.4 կՎ լարմամբ միացման դեպքում (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

Վ3 = Վհ փ * Պհզ

որտեղ՝

Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 (երեք հարյուր հինգ հազար) դրամի,

Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 89 000 (ութսունինը հազար) դրամի,

Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):

 

ԳԼՈՒԽ 3. 6 (10) կՎ լարմամբ միացող Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները

  1. 6 (10) կՎ լարմամբ միացվող սպառողների սպառման համակարգերի ստանդարտ միացման վճարները (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Վստ = Վհ +Վփ * Պհզ 

 

որտեղ՝

Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որը Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 2 269 000 (երկու միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝  1 002 000  (մեկ միլիոն երկու հազար) դրամի դրամի,

Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 13 000 (տասներեք հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 9 000 (ինը հազար) դրամի,

Պհզ-ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):»:

 

 

 

 

  • Քննարկվել է

    26.12.2022 - 11.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3783

Տպել

Առաջարկներ`

Eduard Gasparyan

29.12.2022

Դեմ եմ

Տեսնել ավելին