Eduard Gasparyan
29.12.2022
Դեմ եմ
3 - За
10 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
___ _________ 2022 թվականի №___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
ա. Բանաձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« »,
բ. «N 1 մեթոդիկայի 2-րդ կետով սահմանված բանաձևով» բառերը փոխարինել «2-րդ գլխի համաձայն» բառերով.
«226. Բազմաբնակարան շենքի առանձնացված միավորների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականության իրավունքի գրանցման օբյեկտ դառնալուց հետո նշված միավորների սեփականատերեր հանդիսացող անձանց կողմից դրանց վերակառուցման արդյունքում ավելացվող նոր միավորների սպառման համակարգերի Բաշխման ցանցին միացման վճարներն ընդունվում են այդ բազմաբնակարան շենքի սպառման համակարգերի միացման ժամանակ կառուցապատողի համար հաշվարկված դրույքներին հավասար։».
«229. Պայմանագրով ամրագրված հզորության փոփոխության դեպքում, եթե չի փոխվում լարման մակարդակը, Միացման վճար հաշվարկելիս Միացման վճարի հաստատուն ծախսերի մեծությունը (Վհ) չի հաշվարկվում, և Միացման վճարը հաշվվում է առկա հզորության և պահանջվող հզորության տարբերության չափը բազմապատկելով փոփոխական ծախսերի մեծության (Վփ) արժեքին։».
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
___ ___________ 2022թ.
Հավելված Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի ---ի №---Ն որոշման
«Հավելված N 4 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների
|
ՍՊԱՌՈՂԻ ՄԻԱՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐ
ԳԼՈՒԽ 1. 0.4 (0.22) կՎ լարմամբ միացող առանձնատների և Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
Աղյուսակ N 1
Միացման տեսակը |
Միացվող առավելագույն հզորությունը |
Ստանդարտ միացման վճարը հազար դրամ ( ներառյալ` ավելացված արժեքի հարկը) |
|
Երևան քաղաքի տարածք |
Հայաստանի Հանրապետության |
||
Միաֆազ (0.22 կՎ) |
10 կՎԱ |
282 |
234 |
14 կՎԱ |
305 |
239 |
|
Միացման ուժեղացում |
10կՎԱ-ից 14 կՎԱ |
23 |
5 |
Վստ = Վհ +Վփ * Պհզ
որտեղ`
Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 ( երեք հարյուր հինգ հազար) դրամի,
Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 46 000 ( քառասունվեց հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 20 000 (քսան հազար) դրամի,
Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ)։
ԳԼՈՒԽ 2. Բազմաբնակարան շենքի բնակարանների և Առևտրային սպառողների միացման վճարները
Աղյուսակ N 2
Միաֆազ միացմամբ բնակարանների և առևտրային սպառողների քանակը |
Մեկ բնակարանի կամ առևտրային սպառողի միացման վճարը միաֆազ միացման դեպքում, հազար դրամ (ներառյալ` ավելացված արժեքի հարկը) |
|
10 կՎԱ հզորություն |
14 կՎԱ հզորություն |
|
693 |
790 |
Վ3 = Վհ +Վփ * Պհզ
որտեղ՝
Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որն ընդունվում է հավասար 305 000 (երեք հարյուր հինգ հազար) դրամի,
Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար ընդունվում է հավասար 89 000 (ութսունինը հազար) դրամի,
Պհզ -ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):
ԳԼՈՒԽ 3. 6 (10) կՎ լարմամբ միացող Առևտրային սպառողների ստանդարտ միացման վճարները
Վստ = Վհ +Վփ * Պհզ
որտեղ՝
Վհ-ն հաստատուն ծախսերի մեծությունն է, որը Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 2 269 000 (երկու միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 1 002 000 (մեկ միլիոն երկու հազար) դրամի դրամի,
Վփ-ն փոփոխական ծախսերի մեծությունն է, որը յուրաքանչյուր կՎԱ-ի համար Երևան քաղաքի տարածքում ընդունվում է հավասար 13 000 (տասներեք հազար) դրամի, իսկ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում՝ 9 000 (ինը հազար) դրամի,
Պհզ-ն Հայտատուի կողմից պահանջվող հզորությունն է (կՎԱ):»:
Обсуждалось
26.12.2022 - 11.01.2023
Тип
Pешение
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
Просмотры 3751
Принт29.12.2022
Դեմ եմ