ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
17 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է գործնականում առաջացող որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցները պետք է առչնվեն պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին, սակայն, գործունեության առանձնահատկություններով պայմանավորված, չեն բավարարում ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվել են սահմանված ժամկետից քիչ) և հետևաբար այդ կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին հնարավոր չի լինում տրամադրել պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է վերը նշված անձանց պետական և ծառայողական գաղտնիքին առչվելու թույլտվություն տրամադրել՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված պահանջների պահպանման:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դեպքերը եզակի են, նախագծով նախատեսվում է պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելու իրավասությունը բացառիկ դեպքերում վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին կտրվի հնարավորություն առչնվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին՝ առանց համապատասխան պահանջների պահպանման:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
-
Discussed
15.12.2022 - 30.12.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
National Security Service
Views 3726
Print