Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի                29-ի N 545 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառա­վա­րության որոշման նա­խագծի ընդունումը պայմանավորված է գործնականում առաջա­ցող որոշակի խնդիրների լուծման անհրա­­­ժեշտությամբ:

Մասնավորապես, առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ պետական մար­մին­­ների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշ­խա­տակիցները պետք է առչնվեն պետական և ծառա­յո­ղա­կան գաղտնիք կազմող տե­ղե­կություններին, սակայն, գործունեության ա­ռան­ձնա­հատկություններով պայմա­նա­­վոր­­ված, չեն բավարարում ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի պահանջներին (օրինակ՝ չունեն օտարերկրյա քաղաքացու կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվել են սահմանված ժամկետից քիչ) և հետևաբար այդ կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին հնարավոր չի լինում տրամադրել պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք:

     Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով նախատեսվում է վերը նշված անձանց պետական և ծառայողական գաղտնիքին առչվելու թույլտվություն տրամադրել՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված պա­հանջ­ների պահպանման:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դեպքերը եզակի են, նա­խագծով նախատեսվում է պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրա­վունք տալու վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելու իրա­վա­սությունը բացառիկ դեպքերում վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:

  Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփ­ո­խու­թյուններ չեն առաջանա:

  Ակնկալվող արդյունքը

  Նախագծի ընդունմամբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին կտրվի հնարա­վո­րություն առչնվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկութ­յուն­ներին՝ առանց համապատասխան պահանջների պահպանման:

  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

 

 

  • Քննարկվել է

    15.12.2022 - 30.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3724

Տպել