Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2022 թվականի ______ N__-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 545 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդ­­վածները՝ Հայաս­տա­նի Հանրա­պե­տու­թյան կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտար­երկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հան­րա­պետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստա­տելու մասին» N 545 որոշ­մամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փո­փո­­խությունը.

1) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր՝ 3.1-ին կետ.

         «3.1. Բացառիկ դեպքերում օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի Հանրա­պե­տու­­թյան պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերա­բեր­յալ առաջարկությունը կարող է ներկայացվել առանց սույն կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապե­տու­թյան վարչա­պե­տի աշխատակազմի կողմից:»,

2) 6-րդ կետում «ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բա­ռերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օր­վա­նից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2022թ. ...................... ........                       

Երևան

  • Քննարկվել է

    15.12.2022 - 30.12.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3808

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ