Add to favourites

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2022 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստ (այսուհետ՝ Հանձնաժողով):

      Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի՝ Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման համար նախատեսված  հաճախականությունների շերտերի ցանկից 2300-2400 ՄՀց հաճախականային շերտի ազատականացման հարցը:

         Քննարկման արդյունքում որոշվել է Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման համար նախատեսված  հաճախականությունների շերտերի ցանկից 2300-2400 ՄՀց հաճախականային շերտը ազատականացնել՝ Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում շարժական կապի ցանցերի նոր սերնդի տեխնոլոգիաներով  զարգացման, արդիականացման և առևտրային նպատակներով օգտագործման համար:

         ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1631-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստի թիվ 1 արձանագրությունը (պատճենը կցվում է):  

Համաձայն «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթների՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարելու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:

 

  • Discussed

    12.12.2022 - 29.12.2022

  • Type

    Order

  • Area

    High tech industry

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2762

Print