ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին
-
1 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2022 թվականի նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստ (այսուհետ՝ Հանձնաժողով):
Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակի 3-րդ բաժնի 6-րդ կետի 1-ին ենթակետի՝ Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման համար նախատեսված հաճախականությունների շերտերի ցանկից 2300-2400 ՄՀց հաճախականային շերտի ազատականացման հարցը:
Քննարկման արդյունքում որոշվել է Կառավարական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների օգտագործման համար նախատեսված հաճախականությունների շերտերի ցանկից 2300-2400 ՄՀց հաճախականային շերտը ազատականացնել՝ Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության ոլորտում շարժական կապի ցանցերի նոր սերնդի տեխնոլոգիաներով զարգացման, արդիականացման և առևտրային նպատակներով օգտագործման համար:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1631-Ա հրամանով հաստատվել է ՀՀ ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստի թիվ 1 արձանագրությունը (պատճենը կցվում է):
Համաձայն «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթների՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարելու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:
-
Քննարկվել է
12.12.2022 - 29.12.2022
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Դիտումներ` 2769
Տպել