Add to favourites

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 64-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 33-01-2014 «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի (այսուհետ՝ Նորմեր) վերանայումը պայմանավորված է պոչամբարների նախագծման, կառուցման, վերակառուցման, կոնսերվացման և շահագործման վերաբերյալ հստակ պահանջների և չափորոշիչների սահմանման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ տարածքում գործող Նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել 2014 թվականին: Նորմերով սահմանված չեն պոչամբարների նախագծման, կառուցման, վերակառուցման, կոնսերվացման և շահագործման վերաբերյալ հստակ պահանջներ և չափորոշիչներ:

Հաշվի առնելով ՀՀ տարածքում առկա պոչամբարների  կառուցման վաղեմությունը, դրանց շահագործման կամ կոնսերվացման նկատմամբ  հատուկ պահանջների սահմանման, ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի վրա պոչամբարների բացասական ազդեցության կանխարգելման   անհրաժեշտությունը՝  առաջարկվել է  գործող Նորմերում կատարել արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ համապատասխան լրացումներ և փոփոխություններ:

Մասնավորապես՝ Նորմերով պետք է սահմանվեն պոչամբարների տեղադրմանը, տիպերին, պատվարների կառուցվածքի և հարաչափերի, հակաֆիլտրացիոն համակարգերի, խյուսամուղերի և խույսամուղ կայանների, դրենաժային և շրջադարձ ջրամատակարարման համակարգերի, շրջակա միջավայրի պահպանման, կոնսերվացման և շահագործման վերաբերյալ հատուկ չափորոշիչներ, դրանց քողարկման և պաշտպանության վերաբերյալ պահանջներ:

Որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է Նորմերի վերանայման գործընթացը: 2022 թվականի մարտի 3-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-22/1 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Սայլուտ ԿՕ» և «ԳեոՏեխՊրոյեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համատեղ ձեռնարկությանը պատվիրվել են Նորմերի վերանայման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 240 օրացուցային օրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Սայլուտ ԿՕ» և «ԳեոՏեխՊրոյեկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կոնսորցիումի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական լրամշակված նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ համապատասխան նոր կառուցվող, վերակառուցվող, նախագծվող, կոնսերվացվող և շահագործվող պոչամբարների նախագծային պահանջների սահմանում:  

  • Discussed

    07.12.2022 - 23.12.2022

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2609

Print